Այսօր կհանդիպեն ՌԴ, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները
Այսօր Մոսկվայում տեղի կունենա «Կասպիական հնգյակի»՝ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը: «Կոմերսանտ»–ի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական թեման լինելու է Աստրախանում սեպտեմբերին կայանալիք գագաթաժողովի նախաշեմին Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը: Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կարող է նախաստորագրվել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի նախագիծը:
Կասպից ծովի կարգավիճակի մասին բանակցությունները մեկնարկել են 1992թ.–ից։ Մինչ օրս սահմանների կարգավորման մասին առանձին համաձայնագրեր են ստորագրվել Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև: Այնուհանդերձ, «Կասպիական հնգյակի» երկրների միջև տարաձայնությունները պահպանվում են: