Աշխարհ

22.04.2014 10:02


Օդեսսայում ստեղծվել է «Նովոռուսիայի ժողովրդական հանրապետությունը»

Օդեսսայում ստեղծվել է «Նովոռուսիայի ժողովրդական հանրապետությունը»

Օդեսսայում ուղղափառ ակտիվիստները հայտարարել են «Նովոռուսիայի ժողովրդական հանրապետության» ստեղծման մասին, որը կղգլխավորի Մոսկվայում թաքնվող, ուղղափառ քաղաքացիների միության նախագահ Վալերի Կաուրովը։

gordonua.com–ի փոխանցմամբ՝ վերջինը «LifeNews» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Օդեսսայի Նովոռուսիայի հանրապետությունը» ճանաչել է Դոնեցկի, Խարկովի, Լուգանսկի և Կարպատառուսական հանրապետությունները։

Կաուրովը հայտնել է նաև որ նոր ձևավորված հանրապետության քվեարկությունը Skype-ի միջոցով տեղի է ունեցել Կուլիկովի դաշտում՝ Զատկից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը