Սերժ Սարգսյանը, կարծես, բոլորովին կորցրել է իրականության զգացումը. նրան հիմա՝ առավել, քան երբևէ, հուզում է ընդամենը մեկ հարց՝ սեփական իշխանության պահպանումը:
Փաստ է, որ Ազատիչը հայրենիքի, պետության, անվտանգության, Ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղյան հիմնահարցի և նման այլ բաների մասին հիշում է միայն վերջում, երբ այլևս անելու և ասելու ոչինչ չունի:
Զարմանալի է, բայց փաստ՝ Թուրքայի հետ ֆուտբոլային քիրվայություն բռնած, հնարավոր բոլոր զիջումները կատարած Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսում իր կատարած «աշխատանքի» մասին:
Ազատիչն այնքան է ոգևորվել սեփական ձեռքբերումներով, որ հուզմունքից վերցրել է հրացանը և, հրե՛ս, արդեն նշան է բռնել թշնամու ուղղությամբ:
Վերջին բոլշևիկի այս «նժդեհական՝ռազամահայրենասիրական» ոգևորության բուռն պոռթկումները կավարտվեն ուղիղ այն ժամանակ, երբ նա կկարողանա երկրում նորից կեղծ օրկարգ հաստատել՝ դուրս մղելով հասարակական-քաղաքական օրակարգից իշխանությունից իրեն հեռացնելու հարցը:
Իսկ կհաջողվի՞ դա նրան, թե ոչ, կախված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց, մեզանից՝ բոլորի՛ցս։
Տաթևիկ Պողպատյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts