Քաղաքական

21.04.2014 18:49


ՀՅԴ ԳՄ նոր կազմը հայտնի է

ՀՅԴ ԳՄ նոր կազմը հայտնի է

Աղվերանում շուրջ 3 օր տևած ՀՅԴ Գերագույն ժողովն ավարտել է աշխատանքը և ԳՄ-ն նոր կազմ է ընտրել: Ըստ այդմ՝ ՀՅԴ ԳՄ նոր անդամներ են դարձել ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, Սամվել Երանյանն ու Պետրոս Մեղրյանը: ԳՄ-ի անդամությունից հրաժարվել են արդեն նախկին ԳՄ-ականներ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը: Առավոտ-ի փոխանցմամբ, այսօր ժամը 17-ին ՀՅԴ ԳՄ-ն նոր կազմով ժողով է անելու Երևանում, որից հետո, թերևս, հանդես կգա հայտարարությամբ: Նոր ԳՄ-ի կազմում են ԱԺ ՀՅԴ ֆրակցիայի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Միքայել Մանուկյանը, ինչպես նաև Արտաշես Նիկոյանը, Վարդան Ալեքսանյանը, Հրաչ Թադևոսյանը, Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը, Լիլիթ Գալստյանը և այլք:

Մանրմամասները՝ Առավոտ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը