Սերժ Սարգսյանը շուտով գործընկեր չի համարի նաև եվրաչինովնիկներին
Պաշտպանության նախարարություն կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը «մին լյավ» մուննաթ է եկել Թուրքիայի վրա՝ հայտարարելով, որ այդ երկրի պաշտոնական ներկայացուցիչներին գործընկեր չի կարելի համարել։
Փաստորեն, Հայաստանի տնտեսության անկմանը զուգընթաց, կտրուկ աճ է արձանագրվում «հայրենասիրության» ոլորտում։ Իսկ ահա «հեղափոխական» ու «ֆուտբոլային» այն օրերին ՀՀԿ ղեկավարը լրիվ այլ կարծիքի էր թուրք պաշտոնյաների մասին։
Գյուլի այցը Երևան «պատասխանատու» հեռուստաընկերությունները ներկայացնում էին համարյա որպես դարի իրադարձություն ու Սարգսյանի նախաձեռնողականության փայլուն ձեռքբերում։
Այն ժամանակ Գյուլն այնպիսի գործընկեր էր Սարգսյանի համար, որ նրա «ազիզ խաթեր» նույնիսկ գիշերային որոշում կայացվեց ու հայ ֆուտբոլիստները մարզադաշտ դուրս եկան՝ մարզաշապիկի վրայից Արարատի պատկերը պոկած տարբերակով։
Մեր բոլոր այն զգուշացումները, թե Թուրքիան նախապայմանների լեզվով է խոսում ու չի բացելու սահմանը, պաշտոնական Երևանը չլսելու էր տալիս, քանզի «ֆուտբոլային» դիվանագիտությունից Սարգսյանին պետք էր ձևը, այլ ոչ թե բովանդակությունը, արտաքին փայլը, այլ ոչ թե ներքին կառուցվածքը, շոուն, այլ ոչ թե պետական շահը։
Հիմա նա այնպես է քննադատում Թուրքիայի պահվածքը, կարծես նոր է իմացել նախապայմանների ու մնացած բաների մասին ճիշտ այնպես, ինչպես հայտնի անեկդոտի հերոսը, ով առաջարկում է տաքսիստին քշել Թուրքիա, որպեսզի ինքը ցեղասպանության վրեժը լուծի, քանզի նոր է իմացել այդ մասին։
Սարգսյանի խոսքերից այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես ուրիշ մարդ է «ֆուտբոլը» նախաձեռնել, իսկ ահա ինքը պլակատը ձեռքին դեմ է եղել դրան, բայց ցավոք չի կարողացել կանխել այդ խայտառակությունը։
Դատելով ամենից՝ շուտով Սերժ Սարգսյանը կքննադատի նաև «Ֆուտբոլային դիվանագիտություն»-2–ը՝ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացը։ Նա կարող է կրկին մուննաթ գալ, այս անգամ արդեն եվրաչինովնիկների վրա՝ հայտարարելով, թե նրանք մեզ տանում էին «գելի» բերան (տեսնես այդ ո՞ւմ դավադիր մտքով էր անցել տարիներ շարունակ բանակցել ԵՄ ասոցացման շուրջ):
Սարգսյանը կարող է Ուկրաինայի օրինակի վրա արդարանալ, թե ինչ ճիշտ է վարվել, որ հայտնվել է Գյուլիստանի մատույցներում, այլապես մենք էլ մեր «փայ» Ղրիմը կկորցնեինք։
Չի բացառվում, որ Ֆյուլեին, Էշտոնին, Բարոզոյին ու մյուս եվրաօլուխներին մոտիկից տեսնելը «նախաձեռնողականության» հսկայական ձեռքբերում ներկայացնող իշխանությունները շուտով հայտարարեն, որ դրանց գործընկեր չի կարելի անվանել, քանի որ կեղտոտի մեկն են։
«Նախաձեռնողականության» շրջանակներում ամեն ինչ հնարավոր է։ Բայց ինչպես մարդա մեկի տատը կասեր՝ մենք սրա՞ համար էինք հավաքվել։

Սևակ Մինասյան