Լրահոս

21.08.2009 17:16


Շիրակ Շահնազարյան. «Ես ոչ մեկին էլ չե՛մ ծեծել»

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանության  Գյումրի քաղաքի բաժնի պետ Շ. Շահնազարյանի դեմ պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։ «7օր»-ի «Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր դեմ հարուցված քրեական գործի փաստը, հատկապես այն, որ Դուք ծեծի եք ենթարկել քաղաքացի Գրիգոր Վարպետյանին և ապօրինի պահել  շուրջ 7 ժամ» հարցին Շիրակ Շահնազարյանը պատասխանել է. «Ես ոչ մեկին էլ չեմ ծեծել, ոչ մի նման դեպք չի եղել: Վերջապես, թողեք՝ գործով զբաղվենք, առավոտից իրիկուն հանցագործություններ, գողություններ ենք բացահայտում, չեք թողնում, որ աշխատենք: Ասում եմ՝ նման բան չի եղել, ուրիշ մեկնաբանություն չունեմ»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը