Անիմաստ է քայլեր ձեռնարկել՝ պետական իշխանությունը պահելու։ Թիմ չի մնացել. բոլոր հնարավոր ռեսուրսները սպառվել են, բռնության դեմ հասարակությունն արդեն իմունիտետ ունի, դաշնակիցները լքեցին, հնարավոր դաշնակիցները ձեռքից բաց թողնվեցին։ Մնացել են Բաղրամյան 26-ի պատերը և նրա միայնակ բնակիչը՝ ֆորմալ իշխանությունը ձեռքին։ ՀՀ–ում նախագահական ինստիտուտից հետո կանգնած էր գործադիրը, որն էլ իրականացնում էր նախագահականի ցանկությունները։ Հիմա վարչապետը փոխվել է։ Նշանակվել է մի մարդ, որը հեչ նախագահի ստրով չի, իշխանական տիրույթի մամուլն էլ վկա։ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, այնքան խելք կունենա, որ ինքնուրույն քաղաքական դերակատար կլինի։ Քայլ է արվել կուտակայինի շրջանակներում, ճիշտ է՝ դեռ պարզ չի՝ որքան արդյունավետ կլուծվի խնդիրը, սակայն նա հասկանում է, որ հասարակական պահանջին ընդդիմանալը նրա շահերից չի բխում։ Հավանաբար, նոր վարչապետը նոր մոտեցումներով հանդես կգա։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նմանատիպ զարգացումների ֆոնին նա կվերածվի անգլիական թագուհու կամ էլ շախմատի տախտակի վրա թագավորի՝ մեկ քայլի հնարավորությամբ՝ գեղեցիկ հանձնելու իշխանությունը։
Իշխանությունը պահելու զուր վատնած ջանքերի փոխարեն նախագահը լավ կանի՝ ձեռնամուխ լինի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցելու գործընթացին քաղաքական ուժերի ու հասարակության հետ իշխանությունն անցնցում հանձնելու պարագայում։ Յանուկովիչը, Քադաֆին և այլք մեր երկրին սազական սցենարներ չեն։ Հայաստանն ունիկալ երկիր է, հետևապես, իշխանափոխության գործընթացն էլ պետք է ունիկալ լինի՝ անցնցում, թավշյա ու գեղեցիկ։
Մերի Մովսիսյան. «Հեռանալ գեղեցիկ»

Մերի Մովսիսյան