Մինչ լրագրողական հանրությունը եռանդորեն լծված է նոր կառավարության անդամների թեկնածուների անուններ շրջանառելով, կառավարությունը «մանրից» ձեւավորվում է՝ ի չիք դարձնելով բոլոր տեսակի գուշակությունները:
Թեև Է. Շարմազանովը հայտարարեց, թե մինչեւ մայիսի 3-ը «ՀՀԿ-ն միայնակ, ժողովրդի հետ կկազմավորի նոր կառավարությունը», Հովիկ Աբրահամյանի կաբինետի չորս պորտֆելների տերերի անուններն արդեն հայտնի են:
Եվ դատելով Սերժ Սարգսյանի հրամանագրերից՝ «ժողովրդի հետ» կազմավորվող կառավարության կազմը լինելու է «լավ մոռացված հինը» տարբերակով:
Արդեն հայտնի է, որ իրենց պաշտոններում վերանշանակվել են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Այսօր էլ հայտնի դարձավ, որ իր պաշտոնում վերանշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով երեկ ՕԵԿ-ից դուրս գալու դիմում էր ներկայացրել կուսակցությանը, ինչը կուսակցությունը ընդունել է:
ՕԵԿ-ից դուրս գալու դիմումներ էին ներկայացրել նաեւ քաղաքաշինության եւ գյուղատնտեսության նախարարները: Եվ եթե իր պաշտոնում վերանշանակվել է արդեն նախկին ՕԵԿ-ական դարձած Արմեն Երիցյանը, ապա կարելի է ենթադրել, որ իրենց նախարարական աթոռներին կմնան նաեւ մյուս երկու նախկին ՕԵԿ-ականները՝ Սերգո Կարապետյանն ու Սամվել Թադեւոսյանը:
Առայժմ նոր կառավարության միակ նոր դեմքը Դավիթ Հարությունյանն է, որը Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Թե որտեղ են տեղավորելու նախկինին՝ Վաչե Գաբրիելյանին, դեռ պարզ չէ (դե, դիվանագիտական առաքելությունը կա ու կա, ինչպես նրա շեֆին՝ Տիգրան Սարգսյանին են պատրաստվում դեսպան նշանակել):
Սերժ Սարգսյանի ձեռամբ շարունակվող վերանշանակումների գործընթացին հետեւելիս անգամ թվում է, որ վերջում երեւի Տիգրան Սարգսյանն էլ վերանշանակվի վարչապետ:
Դե, Շուշան Պետրոսյանն էլ արդեն հայտարարել է, որ ինքը մշակույթի նախարարի պաշտոնը չի ուզում (չնայած, շա՜տ էր ուզում), ինչից կարելի է ենթադրել, որ Հասմիկ Պողոսյանը նույնպես կվերանշանակվի իր պաշտոնում:
Մնաց կառավարության տնտեսական բլոկը:
Հավանաբար, նախարարական այդ պորտֆելներին արժանի թեկնածուներին էլ կնշանակի կամ կվերանշանակի «ժողովուրդը», որը, ինչպես պնդել է Շարմազանովը, ՀՀԿ-ի հետ լծված է կառավարության կազմավորման գործին:
Երեւի վերջում էլ Տիգրան Սարգսյանին կվերանշանակի

Կիմա Եղիազարյան