Լրահոս

19.04.2014 11:14


Անհետացած Boeing–ի սև արկղերի որոնումը ջրի տակ կավարտվի 5-7 օրից

Անհետացած Boeing–ի սև արկղերի որոնումը ջրի տակ կավարտվի 5-7 օրից

«Malaysia Airlines»-ին պատկանող անհետացած ինքնաթիռի սև արկղերի ջրասույզ որոնումների փուլը Bluefin-21 սարքի միջոցով կավարտվի մոտակա հինգ–յոթ օրվա ընթացքում: Այս մասին, «Ռոյթերի» փոխանցմամբ, հայտարարել են որոնումների համակարգող կենտրոնում: Նախօրեին Մալազիայի տրանսպորտի նախարար Խիշամուդդին Խուսեյնը պատմել է, որ Bluefin-21 սարքի սուզման ընթացքում արված լուսանկարները հստակ են. դրանց վրա կարելի է հեշտությամբ տեսնել հատակը։ Նշվում է, որ սարքը ապակարգավորել են մաքսիմալ 4695 մետր ռեկորդային խորության։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը