Լրահոս

18.04.2014 22:01


«Դեմ եմ» ցուցարարների մոտ է գնացել Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

«Դեմ եմ» ցուցարարների մոտ է գնացել Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

Նախագահական նստավայրի դիմաց «Դեմ եմ» շարժման ցուցարարների մոտ է եկել Հովիկ Աբրահամյանը: Նա ցուցարարներին տեղեկացրեց, որ կառավարությունը որոշել է հետաձգել կուտակայն վճարումները չկատարելու դիմաց տուգանքների նշանակումը: Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ աշխատում է խումբ՝ կուտակային օրենքի մեջ կատարելու փոփոխություններ՝ չսպասելով սեպտերմբերի 30-ին:

«Մենք մինչեւ հունիսի վերջ կփորձենք պատրաստել մի որոշում», - ասաց Աբրահամյանը:

Ցուցարարները նրան ընդհատեցին «Հիմա» վանկարկումներով:

Հովիկ Աբրահամյանը բացականչություններին ի պատասխան ասաց, որ ցուցարարների դիրքորոշումը կառուցողական չէ:

«Առաջին քայլը ես կաատրել եմ: Խնդրում եմ հնարավորություն եւ երկխոսություն», - ասաց նա:

Ակտիվիստները հարց ուղղեցին նրան՝ «Դուք ապահովելու՞ եք, որպեսզի մարդկանցից իրենց կամքին հակառակ գումարներ չգանձվեն»:

«Դուք ինձ փաստի առաջ եք կանգնացնում: Սա փողոցի քննարկման առաջարկ չէ», - պատասխանեց Աբրահամյանը:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը