Լրահոս

18.04.2014 21:58


Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բյուզանդի փողոցի բնակիչներին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Բյուզանդի փողոցի բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզանդի փողոցի բնակտարածքների բնակիչներին: Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծել, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց: Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Այս խորագրի վերջին նյութերը