Ամեն ինչ դարձել է շատ կանխատեսելի։ Երբ Բաղրամյան 26–ին պետք է լինում, անմիջապես ակտիվանում են հաճախորդները, որոնց թվում է նաև Անդրանիկ Քոչարյանը։ Նախ, երևի հարկ է հասարակությանը հիշեցնել, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, քանի որ շատ շատերը նրան չգիտեն, իսկ շատերն էլ՝ վաղուց նրան հանձնել էին քաղաքական «զիբլանոց»: Այս իշխանությունն այլևս «ողջերի» մեջ իր համար գործընկեր չի կարողանում գտնել, ու ստիպված գնում քանդում է քաղաքական «սովետաշենն» ու այնտեղից հանում հազվագյուտ նմուշների, ովքեր պատրաստ են իրենց նախկին ընկերների մասին տհաճ արտահայտություններ թույլ տալ ու, ամենկարևորը՝ վատաբանել ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին: Իմաստ չեմ տեսնում, անդրադառնալ այն հարցին, թե որքան են հավաստի Անդրանիկ Քոչարյանի պնդումները, թե Գագիկ Ծառուկյանը կապ է ունեցել Մարտի 1-ի դեմքերի հետ միայն այն պատճառով, որ իբր նրա թիկնապահներին զինվորական հանդերձանք է բաժանվել այդ օրերին: Ո՞վ է բաժանել, ո՞ւմ է բաժանել՝ կոնկրետ չի նշվում: Բայց ո՞վ պետք է բաժաներ, եթե Արտակարգ դրության ժամանակ շտաբը ղեկավարում էր այդ պահին վարչապետ Սերժ Սարգսյանը: Եթե ըստ նրա եղել է նման բան, ապա ինչո՞ւ պարզաբանում չպահանջել Սերժ Սարգսյանից: Եթե Անդրանիկ Քոչարյանը մեղադրանք չի ներկայացնում անձամբ շտաբի պատասխանատուին, նրա մեղքը չի տեսնում 10 զոհերի հարցում, չի զարմանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ տառացիորեն վերջերս խորհրդարանական ոչիշխանական ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, պահանջում էին Մարտի 1-ի դեպքերը քննող նոր հանձնաժողով ստեղծել, և միայն այն ժամանակվա շտաբի պետ Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, տապալեց այդ նախաձեռնությունը, և այսքանից հետո ուզում է մեղադրել ԲՀԿ-ի՞ն, կամ էլ իր երբեմնի գործընկերների՞ն ու Լևոն Տեր- Պետրոսյանի՞ն, ում նախագահության օրոք բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել Անդրանիկը: Շատերը կարող են առաջին նախագահին քննադատել, մի մասը ճիշտ, մի մասը սխալ, բայց կան մարդիկ, որոնք, եթե դա իրենց թույլ են տալիս՝ մի քանի օրվա լափի դիմաց, պետք է գերադասեին արժանապատվորեն սովամահ լինել, բայց այդ ստորացուցիչ վիճակին չհամաձայնվել: Ախր Սովետաշենի զիբլանոցում էլ ահագին ուտելիք ա լինում, սուսուփուս կեր էլի, Անդրանի՛կ: Ոչ-ոք տեղդ չի իմանա, ոչ էլ, թե ինչ ես կերել, բայց, երբ դուրս ես գալիս ու մտնում մարդամեջ, ինչից էլ խոսես, զզվելի բան է ստացվում։ Շատ բան կարող ես թաքցնել գեղեցիկ խոսքերի տակ, կամ էլ անցած ճանապարհիդ մասին պատմել ու փորձել տպավորություն ստեղծել, բայց ասածներիցդ գարշահոտութություն է բուրում, դա ինչպե՞ս թաքցնես։
Արմեն Հարությունյան.
Իսկ որտե՞ղ է իրականում Անդրանիկ Քոչարյանը
(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)
Ամեն ինչ դարձել է շատ կանխատեսելի։ Երբ Բաղրամյան 26–ին պետք է լինում, անմիջապես ակտիվանում են հաճախորդները, որոնց թվում է նաև Անդրանիկ Քոչարյանը։
Նախ, երևի հարկ է հասարակությանը հիշեցնել, թե ով է Անդրանիկ Քոչարյանը, քանի որ շատ շատերը նրան չգիտեն, իսկ շատերն էլ՝ վաղուց նրան հանձնել էին քաղաքական «զիբլանոց»:
Այս իշխանությունն այլևս «ողջերի» մեջ իր համար գործընկեր չի կարողանում գտնել, ու ստիպված գնում քանդում է քաղաքական «սովետաշենն» ու այնտեղից հանում հազվագյուտ նմուշների, ովքեր պատրաստ են իրենց նախկին ընկերների մասին տհաճ արտահայտություններ թույլ տալ ու, ամենկարևորը՝ վատաբանել ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին:
Իմաստ չեմ տեսնում, անդրադառնալ այն հարցին, թե որքան են հավաստի Անդրանիկ Քոչարյանի պնդումները, թե Գագիկ Ծառուկյանը կապ է ունեցել Մարտի 1-ի դեմքերի հետ միայն այն պատճառով, որ իբր նրա թիկնապահներին զինվորական հանդերձանք է բաժանվել այդ օրերին: Ո՞վ է բաժանել, ո՞ւմ է բաժանել՝ կոնկրետ չի նշվում: Բայց ո՞վ պետք է բաժաներ, եթե Արտակարգ դրության ժամանակ շտաբը ղեկավարում էր այդ պահին վարչապետ Սերժ Սարգսյանը: Եթե ըստ նրա եղել է նման բան, ապա ինչո՞ւ պարզաբանում չպահանջել Սերժ Սարգսյանից:
Եթե Անդրանիկ Քոչարյանը մեղադրանք չի ներկայացնում անձամբ շտաբի պատասխանատուին, նրա մեղքը չի տեսնում 10 զոհերի հարցում, չի զարմանում, թե այդ ինչպե՞ս եղավ, որ տառացիորեն վերջերս խորհրդարանական ոչիշխանական ուժերը, այդ թվում՝ ԲՀԿ-ն, պահանջում էին Մարտի 1-ի դեպքերը քննող նոր հանձնաժողով ստեղծել, և միայն այն ժամանակվա շտաբի պետ Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, տապալեց այդ նախաձեռնությունը, և այսքանից հետո ուզում է մեղադրել ԲՀԿ-ի՞ն, կամ էլ իր երբեմնի գործընկերների՞ն ու Լևոն Տեր- Պետրոսյանի՞ն, ում նախագահության օրոք բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել Անդրանիկը:
Շատերը կարող են առաջին նախագահին քննադատել, մի մասը ճիշտ, մի մասը սխալ, բայց կան մարդիկ, որոնք, եթե դա իրենց թույլ են տալիս՝ մի քանի օրվա լափի դիմաց, պետք է գերադասեին արժանապատվորեն սովամահ լինել, բայց այդ ստորացուցիչ վիճակին չհամաձայնվել: Ախր Սովետաշենի զիբլանոցում էլ ահագին ուտելիք ա լինում, սուսուփուս կեր էլի, Անդրանի՛կ: Ոչ-ոք տեղդ չի իմանա, ոչ էլ, թե ինչ ես կերել, բայց, երբ դուրս ես գալիս ու մտնում մարդամեջ, ինչից էլ խոսես, զզվելի բան է ստացվում։ Շատ բան կարող ես թաքցնել գեղեցիկ խոսքերի տակ, կամ էլ անցած ճանապարհիդ մասին պատմել ու փորձել տպավորություն ստեղծել, բայց ասածներիցդ գարշահոտութություն է բուրում, դա ինչպե՞ս թաքցնես։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts