Ժողովո՛ւրդ ջան, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք այսքան էմոցիոնալ արձագանքում ՕԵԿ–ի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշմանը։ Վա՞տ է, որ դուրս է եկել՝ Սերժ Սարգսյանին թողնելով ՀՀԿ տատիկի վճարովի աղոթքների հույսին։
ՀՀԿ–ն ինքն էր խոսում իրենց օգտին սպասվող առնետավազքից ու քայլեր ձեռնարկում այդ ուղղությամբ։ Հիմա իրենք են քչանում, լավ չի՞։
Ես հասկանում եմ, որ ՕԵԿ–ի հետ կապված՝ շատ վատ նստվածք կա, բայց մի կողմ պետք է դնել էմոցիաներն ու քաղաքական գնահատական տալ ստեղծված իրավիճակին։
Այն վարկածը, ըստ որի՝ Արթուր Բաղդասարյանին գործուղել են ընդդիմադիր դաշտ, տեսականորեն գոյության իրավունք ունի, բայց գործնականում նման բան չկա (տե՛ս որոշ ՀՀԿ–ականների, ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի ու «անկախ» մամուլի արձագանքն ՕԵԿ որոշմանը)։ Համենայնդեպս, նման նախադրյալներ չկան ու չեն կարող լինել, քանզի հաճախորդներին գործուղում են «կույս» վիճակում, որպեսզի մարդկանց խաբեն։ ՕԵԿ–ով իշխանությունը ո՞ւմ կարող է խաբել։
Ֆեյսբուքահայության իրական ընդդիմադիր հատվածը մի կողմից հայտարարում է, որ Արթուր Բաղդասարյանը զրոյական վարկանիշ ունի (այդ մասին, թերևս, շատ լավ գիտեն ինչպես ՕԵԿ–ում, այնպես էլ իշխանական համակարգում), մյուս կողմից էլ կանխատեսում ու մտավախություն է հայտնում, որ նա ձայներ է փախցնելու ընդդիմադիր դաշտից ու հետո տանի տա Սերժ Սարգսյանին։ Եթե վարկանիշ չունի, ապա ինչպե՞ս է ձայն փախցնելու։
Համ էլ պետք չէ Սերժ Սարգսյանին գերբնական հատկանիշներ վերագրել, թե, իբր, նա «թույն» ծրագրեր է մշակում, ու ամեն ինչ տեղի է ունենում նրա գիտությամբ կամ թույլտվությամբ։ ՀՀԿ ղեկավարը չգիտի, թե վաղն ինչով է զբաղվելու, էլ ուր մնաց, թե 2017-18թթ. ընտրական գործընթացների համար քաղաքական պլաններ մշակի ու սրան կամ նրան այս կամ այն դաշտ գործուղի։
Արթուր Բաղդասարյանի որոշումը քաղաքական պրագմատիզմի ու ինքնապաշտպանական բնազդի դրսևորում էր, ուրիշ ոչինչ։ Մարդը ներսից տեսավ, որ նավակը խորտակվում է, Սերժին առաջարկեց վարչապետի պաշտոնը տալ իրեն, որպեսզի որոշակի քայլերով փակի սուզվող նավակի անցքերը և սեփական ապագան կառուցի, բայց երբ տեսավ, որ համապատասխան ընկալում չկա ՀՀԿ ղեկավարի կողմից, դուրս եկավ կոալիցիայից։
ՕԵԿ որոշումը, հետևաբար, պետք է գնահատել որպես յուրօրինակ ինդիկատոր։
Արթուրը «հազար տարվա» ճամբարափոխ է։ Միշտ էլ ճիշտ ժամանակին հասցրել է այստեղից այնտեղ թռնել։ Նրա դուրս գալը նշանակում է, որ սեփական վարկանիշի զգալի կորուստ արձանագրած ու այդ մասին բարձրաձայնած ՕԵԿ–ը, թեկուզև 0,001 տոկոս շանսով, նպատակահարմար է գտնում «կրկին փորձել» ու ռեաբիլիտացվել, քան մնալ Սերժ Սարգսյանի կողքն ու հարյուր տոկոսով կործանվել։ Սա՛ է պետք արձանագրել, այլ ոչ թե Սերժ Սարգսյանին հզոր շախմատիստի չեղած հատկանիշներ վերագրել ու փորձել վերծանել նրա «խորիմաստ» քայլերը։
Սերժը խորիմաստ կլիներ, եթե Արթուր Բաղդասարյանին վարչապետ նշանակեր՝ թույլ տալով հետ պտտեցնել Տիգրան Սարգսյանի «բարեշրջումները», բայց ՀՀԿ ղեկավարը չի ցանկանում հրաժարվել իր՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցումից, ինչը նշանակում է, որ գործ ունենք ինքնաոչնչացման ճանապարհով գնացող պարզունակ մարդու հետ։
Իրականում ոչ մի քայլ էլ, Արթուրի հետ կապված, Սերժ Սարգսյանը չի արել, և հիմա այն վիճակում է, որ իրեն են քայլեր պարտադրում։ Ինչի՞ մասին է խոսքը։
Եթե կարծում եք, որ Արթուր Բաղդասարյանին Սերժ Սարգսյանը գործուղել է ընդդիմադիր դաշտ, ապա նույն տրամաբանությամբ պետք է ընդունեք, որ Տիգրան Սարգսյանին էլ է նա իր կամքով աշխատանքից հանել «թույն կոմբինացիայի» շրջանակներում և պատրաստվում է նրան գործուղել դիվանագիտական աշխատանքի։ Բայց չէ՞ որ դա այդպես չէ։ Տիգրան Սարգսյանը հեռացվել է քառյակի ճնշման տակ։ Սերժ Սարգսյանը պարտադրված էր դա անել և արեց։
Ինչ վերաբերում է գործուղումներին, ապա պետք է նկատել, որ Արթուր Բաղդասարյանը, այո՛, եղել է Սերժի հաճախորդն ու ծառայություններ մատուցել, բայց հիմա նա նման բան չի կարող անել, քանզի չունի առաջվա կարգավիճակն ու վարկանիշը։
Հիմա «արթուրբաղդասարյանություն» են անում նիկոլփաշինյանները, արամզավենիչները, «անկախ» լրատվամիջոցները, «ընդդիմադիր» փորձագետները, այսինքն՝ նրանք, ովքեր հանրության այս կամ այն շերտի մոտ դեռ բացահայտված չեն։
Բացահայտված ու զրոյական վարկանիշի տեր Արթուրին Սերժը գործուղում է ընդդիմադիր դաշտ, որ ի՞նչ անի։
Կրկնում եմ՝ ՀՀԿ ղեկավարը չգիտի, թե ինչ է անելու վաղը, էլ ուր մնաց՝ շաբաթների, ամիսների ու, առավել ևս, տարիների ծրագրեր մտածի ու «զորաշարժ» իրականացնի։
Ի դեպ, առանձնահատուկ կուզենայի ընդգծել, որ ոչ 2006–ին և ոչ էլ հիմա Արթուր Բաղդասարյանը չի գործուղվել ընդդիմադիր դաշտ։ Երկու դեպքում էլ նա սեփական կամքով ու սեփական քաղաքական հաշվարկների հիման վրա է որոշում կայացրել։ Այլ հարց է, որ նա կամազուրկ գտնվեց 2008–ին և հանգամանքների բերումով ճամբարափոխ եղավ՝ հանգրվանելով իր նախկին «տանիք» Սերժ Սարգսյանի թևի տակ։
Հիմա Արթուրին պետք է դիտարկել որպես հակառակ ճամբարից եկած «լեզու»։ Այդ «լեզուն» պետք է խոսի ու մանրամասն պատմի, թե ինչն ինչոց է եղել, թե որտեղի՞ց ինքը գիտեր, որ եթե 2008–ին Սերժ Սարգսյանին չմիանար, ապա ավելի շատ արյուն կթափվեր (այսինքն, ենթադրաբար իմացել է, որ քիչ, բայց, այդուհանդերձ, արյուն թափվելու է), թե ի՞նչ պայմաններում ինքը համաձայնվեց գնալ քաղաքական ինքնսպանության ու սեղմել Սերժի մեկնած ձեռքը և այլն, և այլն, և այլն։
Եթե Ա. Բաղդասարյանը կայացրել է կոալիցիայից դուրս գալու և հասարակության հետ լեզու գտնելու որոշում, ապա հասարակությունը պետք է նրան, կոպիտ ասած, տանի քավարանով ու «կզարանով»։
Դատելով ՕԵԿ քաղխորհրդի որոշումից՝ Արթուր Բաղդասարյանը պատրաստ է դրան։ Քավարանից ու «կզարանից» հետո արդեն կերևա, թե ինչ ճակատագիր է սպասվում ՕԵԿ–ին։
Արթուր Բաղդասարյանի քաղաքական ու մարդկային մեղքերն, անշո՛ւշտ, շատ–շատ են։ Ամենագլխավոր մեղքն այն է, որ նա, տարիներ շարունակ լինելով փոքր ու միջին բիզնեսի զարգացման ակտիվ ջատագովներից և հանրության միջին խավի շահերը պաշտպանողներից, 2008–ին «քցեց» այդ շերտին ու գնաց միացավ կլանաօլիգարխիկ համակարգի պարագլուխ Սերժ Սարգսյանին ու լուռ հետևեց, թե ինչպես են Սերժ և Տիգրան Սարգսյանները ոչնչացնում իր երբեմնի էլեկտորատին։
Սա լուրջ մեղք է և լուրջ մեղադրանք։ Նման մեղքերի տակից, որպես կանոն, հնարավոր չէ դուրս գալ, բայց եթե Բաղդասարյանը փորձում է ռեաբիլիտացվել, ապա դա իր գործն է։
Էլեկտորալ դավաճանությունը սարսափելի բան է, և միայն մեղայականները չեն փրկի։ Այլ քայլեր էլ են պետք։ Եթե նա հիմա քննադատի Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին, ապա դա կնշանակի, որ նա ոչ թե «Սերժի պրոյեկտ» է, այլ անխելք մարդ։ Ընդամենը։
ՕԵԿ–ի քննադատությունն՝ ուղղված ոչիշխանական հատվածին ու իշխանական որոշակի շրջանակներին, որևէ վնաս չի կարող բերել այդ սուբյեկտներին, բայց հաստատ կդառնա ՕԵԿ–ի ինքնամահախոսականը՝ վերջնականապես դուրս մղելով այդ ուժին հասարակական ու քաղաքական կյանքից։ Իսկ քաղաքական ու հանրային դաշտից հնչող քննադատություններին ու անգամ հայհոյանքներին Ա. Բաղդասարյանը պետք է ըմբռնումով մոտենա, քանզի ինքն էլ գիտի, որ արժանի է դրան։ Ու եթե այդ ամենը հասկանալով՝ դուրս է եկել կոալիցիայից, ապա եկեք թողնենք՝ թող ինքնադրսևորվի։
Մի բան հստակ է. ՕԵԿ–ը նոր կարգավիճակի մեջ է փորձում մտնել ոչ թե զրոյական, այլ բացասական իմիջով։ Նույնիսկ հայտնի «ֆռազ» կա «փիառ» մասնագետների մոտ, որ Հայաստանում մի քանի երևույթի ու մի քանի մարդու իմիջով հնարավոր չէ զբաղվել, և այդ մարդկանցից մեկն Արթուր Բաղդասարյանն է։ Իր հետագա գործունեությամբ կհերքի՞ արդյոք ՕԵԿ ղեկավարը տարածված այս տեսակետը, թողնենք ժամանակի դատին։
Արթուր Բաղդասարյան. խա՞ղ, թե՞ ռեաբիլիտացիայի փորձ

Սերժին «հմուտ ստրատեգի» հատկանիշներ մի՛ վերագրեք՝ ակամայից նպաստելով նրա դիրքերի ամրապնդմանը։ ՕԵԿ–ին քննադատելը մի՛ խառնեք Սերժի օգտին ակամա PR անելու հետ։

Կորյուն Մանուկյան