Լրահոս

21.08.2009 16:49


Փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտելը ոստիկանապետն արժանապատվության հարց է համարում

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործի բացահայտման ուղղությամբ ընթացող աշխատանքների մասին, ասել է, թե նմանատիպ սպանութունները բացահայտելը չափազանց բարդ է։

-Արդեն կալանավորված մարդիկ կան, տեղեկություններ ունենք սպանության վերաբերյալ, որոնք ապացուցման կարիք ունեն։ Շուտով դուք կիմանաք դեպքի մանրամասները. մարդիկ անտեղի չեն ձերբակալվում,-ասել է ոստիկանապետը։

Նա նշել է, որ օպերատիվ տեսանկյունից նպատակահարմար չի գտնում կոնկրետ բացահայտումներ անել։

-Բայց այս գործը բացահայտելը պատվի, արժանապատվության հարց է, և չկասկածեք՝ բացահայտվելու է,-հավելել է Ալիկ Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը