Հայերն ունենալո՞ւ են մի գրող, որին ընթերցելու է նվազագույնը 80 միլիոն մարդ....
Կոլումբիացիները չեն ասում, էլի, թե մենք 5 հազար տարվա ժողովուրդ ենք, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, որ մենք հաղթել ենք Բելին, որ մենք ունեցել ենք... Չեն ասում... Ոչինչ չեն ասում, պարզապես չեն տառապում ազգային սնապարծությամբ... Կոլումբիացիները լռում են, իսկ աշխարհն ասում է՝ կոլումբիացի Գաբո... Երբ աշխարհը հրաժեշտ է տալիս որեւէ Մեծության, ես միշտ նույն բանն եմ մտածում: Այս դեպքում, հիմա մտածում եմ՝ մենք ունենալո՞ւ ենք մեր Մարկեսը: Հայերն ունենալո՞ւ են մի գրող, որին ընթերցելու է նվազագույնը 80 միլիոն մարդ.... Միայն թե չասեք՝ դե, մեր երկրի տարածքն այն չի, մեր ժողովրդի թվաքանակն առնվազն 15 անգամ զիջում է կոլումբիացիների թվին... Բայց մինչ այդ էլ, ախր, խրոխտ արտասանում եք՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում... Անտեր մնա, բայց, ախր, նույն կոլումբիացիները նույնիսկ չեն ասում՝ մենք շա՜տ-շատ ենք, սակայն աշխարհը մեզ ճանաչում է Մարկեսով... Չե՛ն ասում, որովհետեւ Մարկեսն ինքնաստեղծ երեւույթ է...
Հայերն ունենալո՞ւ են մի գրող, որին ընթերցելու է նվազագույնը 80 միլիոն մարդ....
Կոլումբիացիները չեն ասում, էլի, թե մենք 5 հազար տարվա ժողովուրդ ենք, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, որ մենք հաղթել ենք Բելին, որ մենք ունեցել ենք...
Չեն ասում...
Ոչինչ չեն ասում, պարզապես չեն տառապում ազգային սնապարծությամբ...
Կոլումբիացիները լռում են, իսկ աշխարհն ասում է՝ կոլումբիացի Գաբո...
Երբ աշխարհը հրաժեշտ է տալիս որեւէ Մեծության, ես միշտ նույն բանն եմ մտածում:
Այս դեպքում, հիմա մտածում եմ՝ մենք ունենալո՞ւ ենք մեր Մարկեսը:
Հայերն ունենալո՞ւ են մի գրող, որին ընթերցելու է նվազագույնը 80 միլիոն մարդ....
Միայն թե չասեք՝ դե, մեր երկրի տարածքն այն չի, մեր ժողովրդի թվաքանակն առնվազն 15 անգամ զիջում է կոլումբիացիների թվին...
Բայց մինչ այդ էլ, ախր, խրոխտ արտասանում եք՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում...
Անտեր մնա, բայց, ախր, նույն կոլումբիացիները նույնիսկ չեն ասում՝ մենք շա՜տ-շատ ենք, սակայն աշխարհը մեզ ճանաչում է Մարկեսով...
Չե՛ն ասում, որովհետեւ Մարկեսն ինքնաստեղծ երեւույթ է...
Կիմա Եղիազարյան