Լրահոս

21.08.2009 16:24


Ալիկ Սարգսյանը հանձնարարել է կոնկրետ միջոցներ ձեռնարկել...

- Ամբողջ աշխարհում այդ անվտանգության գոտիները մարդիկ կրում են, ինչո՞ւ հայ ժողովուրդն այդքան հիվանդագին ընդունեց։ Ես արդեն հանձնարարել եմ կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի բոլորին ստիպեն անվտանգության գոտիները կապել,-խոսելով ՀՀ կառավարության ամրագոտիների պարտադիր կիրառմանմասին որոշումից՝ ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունում հայեցակարգ է մշակվել, և իրականացվում  է ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված հատուկ ռազմավարություն։

- Այնտեղ 12-13 կետ կա։ Դրա մեջ ճանապարհային երթևեկության հետ կապված ֆինանսավորումից սկսած մինչև անվտանգության ռազմավարությանը վերաբերող բոլոր կետերը նշված են. ըստ ժամանակացույցի՝ ամբողջը պետք է իրականություն դառնա, կյանքի կոչվի։ Դրանցից մեկի՝ անվտանգության ամրագոտիների մասին ՀՀ վարչապետը նիստից հետո հնչեցրեց, որն այսքան հիվանդագին ընդունվեց, թե իբր վարչապետն իր գործը թողած զբաղվել է ճանապարհային ոստիկանության աշխատանքով,-նշել է ոստիկանապետը։

Նրա խոսքերով՝ այն մարդիկ, ովքեր կառավարության այս որոշման մեջ քննադատելի բան են տեսնում, ինչ որոշում էլ կայացնի կառավարությունը, թեկուզ՝ ի շահ երկրի, դարձյալ քննադատելու են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը