Հարցազրույց ԱՄՆ–ում բնակվող Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, Փարիզի համալսարանի քաղաքագիտության դոկտորանտ Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ
-Միանշանակ պատասխան դժվար է տալ: Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները հավաքական միավոր չեն և կազմակերպված չեն, ինչպես, ասենք, լիբանանյան կամ իրանյան համայնքը: Երկիրը խիստ ընդարձակ է, և հայերը հիմնականում բնակվում են երկու ափերում՝ Արևելյան և Արևմտյան: Բնականաբար, առավել լայն և խիտ է Արևմտյանը՝ Լոս Անջելես կենտրոնով: Կալիֆորնիայի հայ համայնքը հայաստանյան անցուդարձին տեղեկանալու հիմնականում մեկ աղբյուր ունի՝ հեռուստատեսությունը: Հիմնական ալիքներն են՝ արբանյակային Հ1-ը, «USArmenia TV»-ն, ARTN/ՇԱՆԹ-ը և «Հորիզոնը»: Ինտերնետը Արևմտյան ափում կենսակերպ է, բայց ոչ՝ հայկական համայնքի համար նորությունների հիմնական աղբյուր: Կարդալը Կալիֆորնիայի մեր հայրենակիցների համար հաճախ խնդիր է:
Որքան էլ տարօրինակ է, բայց հայաստանյան քաղաքական անցուդարձով առավել հետաքրքված են արևմտահայերը, բայց՝ միայն նրանք, որ դեռևս խոսում են հայերեն կամ կապված են հայրենիքին: Նրանց ու հայաստանցիների միջև գոյություն ունեցող անջրպետը, որ հաճախ փոխադարձ հակակրանք է, հայաստանյան իրականության յուրատեսակ ընկալում է առաջացնում արևմտահայերի մեջ:
Հայաստանցի գաղթականների ճնշող մեծամասնությունն անտարբեր է կամ զբաղված է հանապազօրյա հաց վաստակելով: Եվ նրանք, որ արդեն վաղուց են այստեղ ու հացի խնդիր չունեն, հաճախ անհաղորդ են Հայաստանի հոգսերին: Դա նախկին հայաստանցիների՝ ամերիկյան հասարակություն ինտեգրման խիստ կրքոտ ցանկության արդյունք է հաճախ, որ իր մեջ «հին երկրի» (Old Country-ամերիկյան արտահայտություն) հանդեպ մեծամտություն և արհամարհանք է կրում:
Հետաքրքրված զանգվածը, որ փոքրամասնություն է, երկու մասի է բաժանված՝ մտավորականներ և «ինքնահռչակ» մտավորականներ: Առաջին խումբը հայաստանյան իրադարձություններին հետևում է այնպես, ինչպես հայաստանյան մտավորականությունը: Երկրորդ խումբը այս կամ այն հեռուստատեսային խոսնակի կամ «հաղորդավարի» մատուցածն ընկալում է որպես բացարձակ իրականություն և դրանով առաջնորդվում:
Արևելյան համայնքը, հիմնականում բաղկացած լինելով արևմտահայերից, որ այս ափի պահանջների համեմատ մեծիմասամբ գրեթե ձուլվել են և հայերեն գրեթե չեն խոսում, խիստ անհաղորդ է հայաստանյան անցուդարձին: Իրենց պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները նրանց մի զգալի զանգվածին հիմնականում հետաքրքիր են եկեղեցական նորությունների մակարդակով միայն, որ նման է ակումբային նորություններով զբաղվելուն և հաճախ հիմնված է պաշտոնական և/կամ թարգմանված տեղեկատվության վրա: Ոմանց համար առավել կարևոր է Կաթողիկոսի՝ Նյու Յորքում կատարված լեղապարկի վիրահատությունը, և թե ով է վճարել դրա համար, քան, ասենք, նախարարների փոփոխությունները Հայաստանում:
Հասարակական-քաղաքական գունավորմամբ համայնքն ընդհանուր առումով երկփեղկված է: Հատկապես Արևմտյան ափում քիչ չեն ՀԱԿ-ի մոլի կողմնակիցները: Սակավաթիվ չեն նաև նրանք, ովքեր իշխանությունների գործունեության վերաբերյալ իրենց տեղեկությունների հիման վրա՝ իշխանամետ կամ ավելի շուտ տիգրանկարապետյանական, արդեն հնացած ու ոչ արդիական եզրույթով ասած՝ «կենտրոնամետ» են:
Ընդհանուր առմամբ, դժվար է դրական բնորոշել թե՛ արևմտահայ, և թե՛ արևելահայ տեղեկացված հատվածների վերաբերմունքը հայաստանյան անցուդարձի նկատմամբ:
-Հայաստանը, ցավոք, իր կարևորությամբ խիստ լուսանցքային է հզոր տերությունների համար, և սիրալիր ձեռքսեղմումները նշանակում են միայն... սիրալիր ձեռքսեղմումներ: Մեր խոսքի ազդեցիկությունը միայն մեր ներքին համախմբվածությամբ կարող է պայմանավորված լինել: Իշխանության համար կարևոր է իշխանության և ժողովրդի միասնականությանը հասնելը, և դա է համաշխարհային կենտրոններին ականջալուր դարձնելու միակ ճանապարհը:
Ակնհայտ է, որ ներքին համակարգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Թունիսի և հիմա արդեն Ալժիրի դեպքերը դա են ցույց տալիս: Էվոլյուցիոն ճանապարհով լուրջ, համակարգային փոփոխությունների հասնելը տասնամյակների խնդիր է, իսկ Հայաստանը չի կարող իրեն ժամանակային այդպիսի շռայլություններ թույլ տալ: «Հեղափոխություն» բառը բացասական զգացումներ կարող է առաջացնել կամ ասոցացվել արյունոտ հեղաշրջումների հետ, բայց միշտ չէ, որ այդպես է: Համակարգային «հեղափոխությունը» խնդիրներ լուծելու միակ ճանապարհն է: Եթե իշխանությունը ցանկանում է իշխանություն մնալ, պետք է ինքն իրականացնի այդ համակարգային հեղափոխությունը: Իսկ հեղափոխությունները, ինչպես հայտնի է, կտրուկ քայլեր և վճռական շրջադարձեր են ենթադրում: Գլուխներ (և՝ ոչ սովորական) պետք է «թռչեն» ոչ թե կամ ոչ միայն այս կամ այն արարքի համար, այլ' հանուն իրերի դրության փոփոխության: Թեև՝ սկզբի համար քաղաքական «մահապատիժների» այս ձևաչափն էլ վատ չէ:
Առանց ծայրահեղականության' ծայրահեղ միջոցներ է պետք ձեռնարկել և փոխել կառավարման ու տնտեսական ողջ համակարգը, այլ ոչ թե կամ ոչ միայն համակարգի մասնիկներին կամ դեմքերին: Քաղցկեղը կանգնեցնելու շանսեր ունի վիրաբույժի դանակը միայն' համակցված ծանր քիմիոթերապիայի հետ: Խոտաբույսերով և միզաբուժությամբ պրիմիտիվ հասարակություններում են միայն ենթադրյալ արդյունքների հասնում: Որքան ինձ հայտնի է, Հայաստանն այդ հասարակությունների թվին չի պատկանում:
-Դժվարանում եմ ասել: Լուրջ փոփոխությունների մասով, թերևս, այո՛, թեև կան այնպիսիք, ովքեր գտնում են, որ Հայաստանը երիտասարդ պետություն է, և քանի որ արդեն հովհարային անջատումներ չկան, կամ քանի որ Հյուսիսային պողոտա է կառուցվել, իսկ Երևանը Մայբախների թվով գերազանցել է Նյու Յորքին, ուրեմն ամեն բան լավ է և լավ կլինի:
-Հայաստանիապագանինչպիսի՞նեքտեսնում։
-Ես լավատես չեմ: Պետք է իրատես լինել: Ուզում եմ հուսալ, որ հակառակորդին թերագնահատելու և ժողովրդի «մարտական ոգին» բարձրացնելու ուղղությամբ տարվող արշավը չի սահմանափակվի հռետորաբանությամբ կամ բանակին, հայ զինվորին ու մեր անպարտ հայրենիքին նվիրված փոփ աստղիկների երգերով, որ բանակում կդադարեն սեփական փամփուշտներից զինվորներ զոհվել, որ արդեն պատժվող որոշ զինվորականների օրինակը իրականում դաս կլինի մյուս որոշ անմաքուր սպաների համար: Ուզում եմ հուսալ, որ տնտեսական քաղաքականությունը հիմնված կլինի ոչ միայն պրոֆեսիոնալ վստահությամբ արվող հայտարարությունների, այլև իրական ու ազնիվ տնտեսվարման վրա, որի կենտրոնում քաղաքացին է, և որը, իր հերթին, կհանգեցնի ամենաշարքային հայաստանցու հաճախ անտանելի վիճակի փոփոխության: Ուզում եմ հուսալ, որ հեռուստատեսությունը կազատեն աղբից (փորձը ցույց է տալիս, որ առանց հարկադրանքի մեր հեռուստատեսությունում ինքնամաքրումն անհնար է) և մարդկային ուղեղը դեգրադացնող անհումոր «հումորներից», մշտնջենական երգ ու պարից, յոթանասնականների Հոնգ Կոնգին կամ իննսնականների Լատինամերիկային հատուկ ստորակարգ գանգստերական սերիալներից և սերիալներից ընդհանրապես, ինչպես նաև' կոպիտ ու վիրավորական պրոպագանդայից: Մեր որոշ «քաղաքական վերլուծաբաններ» հաճախ այնպիսի վստահ, բայց տխմար ելույթներ են ունենում, որ մի տեսակ վիրավորանք է իրեն ոչ պրիմիտիվ համարող քաղաքացու համար: Այդպիսի ագիտամբիոնները խորհրդային ժամանակներ են հիշեցնում, որ դարձյալ չպետք է Հայաստանի պարագան լինի: Վատ հեռուստատեսությունը սահմանափակ մտավոր կարողություններով սերունդ է աճեցնում, և այս առումով, հատկապես մեր դեպքում, լավատես լինելն այս պահին այնքան էլ հեշտ չէ:
Եթե իշխանության և ժողովրդի միջև առաջինի գործողությունների շնորհիվ իրական հարգանք ձևավորվի, որն իր հերթին վստահության կարող է տանել, թերևս կարելի կլինի խոսել վատատեսությունից զերծ իրատեսության մասին: Կարծես թե առայժմ ամեն ինչ չէ, որ կորսված է: Առայժմ հույսեր կան: Իսկ ինչպես հայտնի է, հույսը վերջինն է մեռնում: Այս պահին մեր խնդիրը հույսն այդ հոգեվարքին չհասցնելն է: Այս պահին մեր խնդիրը հույսն այդ հավատի վերածելն է:
Հայկ Ա. Մարտիրոսյան
Հարցազրույց ԱՄՆ–ում բնակվող Սորբոնի համալսարանի պատմական գիտությունների թեկնածու, Փարիզի համալսարանի քաղաքագիտության դոկտորանտ Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ
-Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայերը հետևո՞ւմ են արդյոք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացումներին։ Ի՞նչ տպավորություններ ունեն, ինչպե՞ս են ընկալում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները։
-Միանշանակ պատասխան դժվար է տալ: Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցները հավաքական միավոր չեն և կազմակերպված չեն, ինչպես, ասենք, լիբանանյան կամ իրանյան համայնքը: Երկիրը խիստ ընդարձակ է, և հայերը հիմնականում բնակվում են երկու ափերում՝ Արևելյան և Արևմտյան: Բնականաբար, առավել լայն և խիտ է Արևմտյանը՝ Լոս Անջելես կենտրոնով: Կալիֆորնիայի հայ համայնքը հայաստանյան անցուդարձին տեղեկանալու հիմնականում մեկ աղբյուր ունի՝ հեռուստատեսությունը: Հիմնական ալիքներն են՝ արբանյակային Հ1-ը, «USArmenia TV»-ն, ARTN/ՇԱՆԹ-ը և «Հորիզոնը»: Ինտերնետը Արևմտյան ափում կենսակերպ է, բայց ոչ՝ հայկական համայնքի համար նորությունների հիմնական աղբյուր: Կարդալը Կալիֆորնիայի մեր հայրենակիցների համար հաճախ խնդիր է:
Որքան էլ տարօրինակ է, բայց հայաստանյան քաղաքական անցուդարձով առավել հետաքրքված են արևմտահայերը, բայց՝ միայն նրանք, որ դեռևս խոսում են հայերեն կամ կապված են հայրենիքին: Նրանց ու հայաստանցիների միջև գոյություն ունեցող անջրպետը, որ հաճախ փոխադարձ հակակրանք է, հայաստանյան իրականության յուրատեսակ ընկալում է առաջացնում արևմտահայերի մեջ:
Հայաստանցի գաղթականների ճնշող մեծամասնությունն անտարբեր է կամ զբաղված է հանապազօրյա հաց վաստակելով: Եվ նրանք, որ արդեն վաղուց են այստեղ ու հացի խնդիր չունեն, հաճախ անհաղորդ են Հայաստանի հոգսերին: Դա նախկին հայաստանցիների՝ ամերիկյան հասարակություն ինտեգրման խիստ կրքոտ ցանկության արդյունք է հաճախ, որ իր մեջ «հին երկրի» (Old Country-ամերիկյան արտահայտություն) հանդեպ մեծամտություն և արհամարհանք է կրում:
Հետաքրքրված զանգվածը, որ փոքրամասնություն է, երկու մասի է բաժանված՝ մտավորականներ և «ինքնահռչակ» մտավորականներ: Առաջին խումբը հայաստանյան իրադարձություններին հետևում է այնպես, ինչպես հայաստանյան մտավորականությունը: Երկրորդ խումբը այս կամ այն հեռուստատեսային խոսնակի կամ «հաղորդավարի» մատուցածն ընկալում է որպես բացարձակ իրականություն և դրանով առաջնորդվում:
Արևելյան համայնքը, հիմնականում բաղկացած լինելով արևմտահայերից, որ այս ափի պահանջների համեմատ մեծիմասամբ գրեթե ձուլվել են և հայերեն գրեթե չեն խոսում, խիստ անհաղորդ է հայաստանյան անցուդարձին: Իրենց պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունները նրանց մի զգալի զանգվածին հիմնականում հետաքրքիր են եկեղեցական նորությունների մակարդակով միայն, որ նման է ակումբային նորություններով զբաղվելուն և հաճախ հիմնված է պաշտոնական և/կամ թարգմանված տեղեկատվության վրա: Ոմանց համար առավել կարևոր է Կաթողիկոսի՝ Նյու Յորքում կատարված լեղապարկի վիրահատությունը, և թե ով է վճարել դրա համար, քան, ասենք, նախարարների փոփոխությունները Հայաստանում:
Հասարակական-քաղաքական գունավորմամբ համայնքն ընդհանուր առումով երկփեղկված է: Հատկապես Արևմտյան ափում քիչ չեն ՀԱԿ-ի մոլի կողմնակիցները: Սակավաթիվ չեն նաև նրանք, ովքեր իշխանությունների գործունեության վերաբերյալ իրենց տեղեկությունների հիման վրա՝ իշխանամետ կամ ավելի շուտ տիգրանկարապետյանական, արդեն հնացած ու ոչ արդիական եզրույթով ասած՝ «կենտրոնամետ» են:
Ընդհանուր առմամբ, դժվար է դրական բնորոշել թե՛ արևմտահայ, և թե՛ արևելահայ տեղեկացված հատվածների վերաբերմունքը հայաստանյան անցուդարձի նկատմամբ:
-Անհատապես Ձեր գնահատականը ՀՀ այսօրվա իշխանություններին և նրանց վարած քաղաքականությանը։ Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ մեր երկրում։
-Հայաստանը, ցավոք, իր կարևորությամբ խիստ լուսանցքային է հզոր տերությունների համար, և սիրալիր ձեռքսեղմումները նշանակում են միայն... սիրալիր ձեռքսեղմումներ: Մեր խոսքի ազդեցիկությունը միայն մեր ներքին համախմբվածությամբ կարող է պայմանավորված լինել: Իշխանության համար կարևոր է իշխանության և ժողովրդի միասնականությանը հասնելը, և դա է համաշխարհային կենտրոններին ականջալուր դարձնելու միակ ճանապարհը:
Ակնհայտ է, որ ներքին համակարգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Թունիսի և հիմա արդեն Ալժիրի դեպքերը դա են ցույց տալիս: Էվոլյուցիոն ճանապարհով լուրջ, համակարգային փոփոխությունների հասնելը տասնամյակների խնդիր է, իսկ Հայաստանը չի կարող իրեն ժամանակային այդպիսի շռայլություններ թույլ տալ: «Հեղափոխություն» բառը բացասական զգացումներ կարող է առաջացնել կամ ասոցացվել արյունոտ հեղաշրջումների հետ, բայց միշտ չէ, որ այդպես է: Համակարգային «հեղափոխությունը» խնդիրներ լուծելու միակ ճանապարհն է: Եթե իշխանությունը ցանկանում է իշխանություն մնալ, պետք է ինքն իրականացնի այդ համակարգային հեղափոխությունը: Իսկ հեղափոխությունները, ինչպես հայտնի է, կտրուկ քայլեր և վճռական շրջադարձեր են ենթադրում: Գլուխներ (և՝ ոչ սովորական) պետք է «թռչեն» ոչ թե կամ ոչ միայն այս կամ այն արարքի համար, այլ' հանուն իրերի դրության փոփոխության: Թեև՝ սկզբի համար քաղաքական «մահապատիժների» այս ձևաչափն էլ վատ չէ:
Առանց ծայրահեղականության' ծայրահեղ միջոցներ է պետք ձեռնարկել և փոխել կառավարման ու տնտեսական ողջ համակարգը, այլ ոչ թե կամ ոչ միայն համակարգի մասնիկներին կամ դեմքերին: Քաղցկեղը կանգնեցնելու շանսեր ունի վիրաբույժի դանակը միայն' համակցված ծանր քիմիոթերապիայի հետ: Խոտաբույսերով և միզաբուժությամբ պրիմիտիվ հասարակություններում են միայն ենթադրյալ արդյունքների հասնում: Որքան ինձ հայտնի է, Հայաստանն այդ հասարակությունների թվին չի պատկանում:
-Ձեր այս կարծիքը ամերիկահայերի մեծամասնության կարծիքին համընկնո՞ւմ է, թե՞ նրանք այլ կարծիք ունեն։
-Դժվարանում եմ ասել: Լուրջ փոփոխությունների մասով, թերևս, այո՛, թեև կան այնպիսիք, ովքեր գտնում են, որ Հայաստանը երիտասարդ պետություն է, և քանի որ արդեն հովհարային անջատումներ չկան, կամ քանի որ Հյուսիսային պողոտա է կառուցվել, իսկ Երևանը Մայբախների թվով գերազանցել է Նյու Յորքին, ուրեմն ամեն բան լավ է և լավ կլինի:
-Հայաստանի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում։
-Ես լավատես չեմ: Պետք է իրատես լինել: Ուզում եմ հուսալ, որ հակառակորդին թերագնահատելու և ժողովրդի «մարտական ոգին» բարձրացնելու ուղղությամբ տարվող արշավը չի սահմանափակվի հռետորաբանությամբ կամ բանակին, հայ զինվորին ու մեր անպարտ հայրենիքին նվիրված փոփ աստղիկների երգերով, որ բանակում կդադարեն սեփական փամփուշտներից զինվորներ զոհվել, որ արդեն պատժվող որոշ զինվորականների օրինակը իրականում դաս կլինի մյուս որոշ անմաքուր սպաների համար: Ուզում եմ հուսալ, որ տնտեսական քաղաքականությունը հիմնված կլինի ոչ միայն պրոֆեսիոնալ վստահությամբ արվող հայտարարությունների, այլև իրական ու ազնիվ տնտեսվարման վրա, որի կենտրոնում քաղաքացին է, և որը, իր հերթին, կհանգեցնի ամենաշարքային հայաստանցու հաճախ անտանելի վիճակի փոփոխության: Ուզում եմ հուսալ, որ հեռուստատեսությունը կազատեն աղբից (փորձը ցույց է տալիս, որ առանց հարկադրանքի մեր հեռուստատեսությունում ինքնամաքրումն անհնար է) և մարդկային ուղեղը դեգրադացնող անհումոր «հումորներից», մշտնջենական երգ ու պարից, յոթանասնականների Հոնգ Կոնգին կամ իննսնականների Լատինամերիկային հատուկ ստորակարգ գանգստերական սերիալներից և սերիալներից ընդհանրապես, ինչպես նաև' կոպիտ ու վիրավորական պրոպագանդայից: Մեր որոշ «քաղաքական վերլուծաբաններ» հաճախ այնպիսի վստահ, բայց տխմար ելույթներ են ունենում, որ մի տեսակ վիրավորանք է իրեն ոչ պրիմիտիվ համարող քաղաքացու համար: Այդպիսի ագիտամբիոնները խորհրդային ժամանակներ են հիշեցնում, որ դարձյալ չպետք է Հայաստանի պարագան լինի: Վատ հեռուստատեսությունը սահմանափակ մտավոր կարողություններով սերունդ է աճեցնում, և այս առումով, հատկապես մեր դեպքում, լավատես լինելն այս պահին այնքան էլ հեշտ չէ:
Եթե իշխանության և ժողովրդի միջև առաջինի գործողությունների շնորհիվ իրական հարգանք ձևավորվի, որն իր հերթին վստահության կարող է տանել, թերևս կարելի կլինի խոսել վատատեսությունից զերծ իրատեսության մասին: Կարծես թե առայժմ ամեն ինչ չէ, որ կորսված է: Առայժմ հույսեր կան: Իսկ ինչպես հայտնի է, հույսը վերջինն է մեռնում: Այս պահին մեր խնդիրը հույսն այդ հոգեվարքին չհասցնելն է: Այս պահին մեր խնդիրը հույսն այդ հավատի վերածելն է:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը