Կարծիք

18.04.2014 13:38


«Երիտասա՛րդ, ի՞նչ ժողովրդի մասին ես խոսում. մի հատ շուրջդ նայի՛ ու տե՛ս, թե ուր եք հասել»

«Երիտասա՛րդ, ի՞նչ ժողովրդի մասին ես խոսում. մի հատ շուրջդ նայի՛ ու տե՛ս, թե ուր եք հասել»

Էն, որ նագլիությունը հհկ-ականներից անպակաս է, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց որ էդ նագլիությունն արդեն էս մակարդակի է հասել....
«Մենք կառավարությունը կձևավորենք միանձնյա, ժողովրդի հետ», - հայտարարեց Շարմազանովը: Երիտասա՛րդ, ի՞նչ ժողովրդի մասին ես խոսում: Մի հատ շուրջդ նայի՛ ու տե՛ս, թե ուր եք հասել: Իսկ հասել եք նրան, որ արդեն նույնիսկ ախք Արթուր Բաղդասարյանն է ձեզ լքել, ու դուք մնացել եք միայնակ:
Ո՞ր ժողովրդի մասին է խոսքը: Է՞ն ժողովրդի մասին, որին ձեր կուսակցությունը պատերազմ է հայտարարել: Է՞ն ժողովրդին նկատի ունես, որին դուք խեղդում եք հարկերով, կարմիր գծերով, խայտառակ գնաճով, պարտադիր կուտակայինով: Է՞ն ժողովրդի մասին է խոսքը, ում ազգային հարստությունն եք աջ ու ձախ վաճառում կամ էլ էս կամ էն միություն եք փորձում խցկել: Թե՞ նկատի ունես էն 300 հազարից ավել մարդկանց, ովքեր ձեր ախմախ քաղաքականության պատճառով ստիպված են եղել լքել հայրենիքը:

Չէ՜, դու, երևի թե, նկատի ունես էն մարդկանց, ովքեր ամեն օր ստիպված են իրենց տունն ու գործերը թողած՝ դուրս գալ փողոց ու ժամերով բողոքի ցույցերին մասնակցել, որպեսզի վաստակեն իրենց մարդավարի ապրելու իրավունքը, և կանխեն իշխանությունների կողմից հերթական հակասահմանադրական օրենքի իրագործումը:
Լսի՛ր, եթե ուզում ես միտք արտահայտես, ապա գոնե սկզբից մտածի՛, թե ինչ ես ասում, իսկ հետո նոր բերանդ բա՛ց: Ամեն ինչը չափ ու սահման ունի, էլի՛: Ժողովուրդը ձեր կողքին չէ՛, և դուք դա լավ գիտեք:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը