10 մլն ԱՄՆ դոլար ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարության համար
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն ասել է, որՃանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունը մշակվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, այն քննարկվել է կառավարման բոլոր օղակներում։
-Վերջին 5 տարում տարեկան 10%-ով ավելանում է պատահարների թիվը,-ասել է տրանսպորտի նախարարի առաջին տեղակալը, ապա հավելել,-առաջիկա 5 տարվա ընթացքում նախատեսվում է մոտ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։
Հ. Բեգլարյանն ասել է նաև, թե նախատեսվում է ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ստեղծումը, որը գլխավորելու է ՀՀ վարչապետը։
-Խորհրդի կազմում կլինեն շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները։ Խորհրդի քարտուղարության աշխատակիցները լինելու են հաստիքով աշխատակիցներ։ Միայն քարտուղարության աշխատավարձերը և ծախսերը կազմելու են մոտ 100 հազ ԱՄՆ դոլար։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե մի՞թե առանց Համաշխարհային բանկից ստացած գրանդի հնարավոր չէր այդ ծրագիրն իրականացնել, Հ. Բեգլարյանն ասել է.
-Վարձվել է միջազգային խորհրդատու, որը ուսումնասիրություններ է կատարել և, հիմնվելով այլ երկրների փորձի վրա, ներկայացրել է այս ռազմավարությունը։
10 մլն ԱՄՆ դոլար ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարության համար
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանն ասել է, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ռազմավարությունը մշակվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, այն քննարկվել է կառավարման բոլոր օղակներում։

7or.am