Այսօր «Դ!եմ եմ»-ը նախագահականի դիմաց բողոքի գործողություն կանցկացնի
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ ժամը 19:30-ին, նախագահական նստավայրի դիմաց բողոքի գործողություն է անցկացնելու: Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է` Հայրենակիցնե՛ր, Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26: ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը: Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց: Առաջարկում ենք, որ ՀՀ նախագահին մեր պահանջները ներկայացնելու համար նախագահի նստավայր այցելեք քայերթով` մենակ կամ ընկերներով` ժամը 18:30-ից (կախված նրանից, թե քաղաքի որ հատվածից եք գալու), այնպես, որ ժամը 19:30-ին բոլորս լինենք Բաղրամյան 26-ում: Հարգանքներով` «Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Այսօր «Դ!եմ եմ»-ը նախագահականի դիմաց բողոքի գործողություն կանցկացնի
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ ժամը 19:30-ին, նախագահական նստավայրի դիմաց բողոքի գործողություն է անցկացնելու:
Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է`
Հայրենակիցնե՛ր,
Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26:
ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:
Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց:
Առաջարկում ենք, որ ՀՀ նախագահին մեր պահանջները ներկայացնելու համար նախագահի նստավայր այցելեք քայերթով` մենակ կամ ընկերներով` ժամը 18:30-ից (կախված նրանից, թե քաղաքի որ հատվածից եք գալու), այնպես, որ ժամը 19:30-ին բոլորս լինենք Բաղրամյան 26-ում:
Հարգանքներով`
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ