Աշխարհ

18.04.2014 12:10


Վրաստանի նախագահ. «Ուկրաինայում ռուսական միջամտությունն անհանգստացնում է»

Վրաստանի նախագահ. «Ուկրաինայում ռուսական միջամտությունն անհանգստացնում է»

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր երկրի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար պատրաստ է անձամբ բանակցել Ռուսաստանի ցանկացած ներկայացուցչի, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Անդրադառնալով Ուկրաինայի հարցում Ռուսաստանի գործողություններին՝ Վրաստանի նախագահն ասել է. «Ուկրաինայում ռուսական միջամտությունն անհանգստացնում է Վրաստանին, որը 6 տարի առաջ պատերազմել է Ռուսաստանի հետ»։

Մարգվելաշվիլին նաև հույս է հայտնել, որ հունիսին Վրաստանը ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման համաձայնագիրը և, ի տարբերություն Ուկրաինայի, չի փոխի այդ որոշումը:

«Հայաստանն իր համար առաջնահերթ հռչակեց Մաքսային միությանը միանալը, քան ԵՄ-ին ինտեգրվելը: Արդյունքում՝ հետխորհրդային երկրներից միայն Վրաստանն ու Մոլդովան նոյեմբերին Լիտվայում տեղի ունեցած գագաթաժողովում նախաստորագրեցին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրումն ակնկալվում է արդեն հունիսին»,–ասել է Վրաստանի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը