Լրահոս

21.08.2009 15:53


Լ. Զուրաբյան. «ՀԱԿ-ը շարունակելու է գործունեությունը բոլոր հրապարակված կետերով»

Լ. Զուրաբյան. «ՀԱԿ-ը շարունակելու է գործունեությունը բոլոր հրապարակված կետերով»

Հունիսի 12-ին ՀԱԿ-ի ներկայացրած պլատֆորմի վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելիս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ այդ առումով, իրենք, ցավոք, հասարակությանը զեկուցելու ոչինչ չունեն.

-Քաղաքապետի ընտրություններից հետո մենք իսկապես կարծում էինք, որ քաղաքական ուժերը կարող էին վեր կանգնել իրենց ամբիցիաներից և այդ վիճակում միավորվել այս բռնապետության դեմ պայքարում։ Ցավոք, մինչ այսօր մենք չունենք շոշափելի արդյունք այդ ուղղությամբ և զեկուցելու բան չունենք հասարակությանը, բայց կարծում եմ, որ միգուցե դրա անհրաժեշտությունն էլ չկա, որովհետև, ի վերջո, Հայ ազգային կոնգրեսն այնքան հզոր և բազմակողմանի քաղաքական ուժերի միավորում է, որ սկզբունքորեն ի վիճակի է այդ հարցերը լուծել,- ասել է Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ ՀԱԿ-ն, այնուամենայնիվ, շարունակում է համագործակցել տարբեր քաղաքական ուժերի, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության հետ։

Նա նաև նշել է, որ հրապարակված պլատֆորմը գործող է, և ՀԱԿ-ը շարունակելու է գործունեությունը բոլոր հրապարակված կետերով, իսկ որ կետերով էլ որ ստանա որևէ ուժի համագործակցությունը, ապա դա միայն նպաստելու է ընդհանուր գործին։

Ինչ վերաբերում է սեպտեմբերին «Դաշնակցության» ներկայացնելիք քաղաքական պլատֆորմին և դրա շուրջ ՀՅԴ-ՀԱԿ համագործակցությանը, ապա, Լևոն Զուրաբյանի խոսքերով, պլատֆորմը ներկայացնելուց եթե հարկ լինի, ՀԱԿ-ը կհայտնի իր տեսակետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը