Օբամայի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում
Բարաք Օբամայի վարչակազմն անցած շաբաթ զգուշացրել էր մի շարք ներդրումային կազմակերպություններին այն մասին, որ լրացուցիչ պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով։ «Bloomberg» գործակալության տվյալներով՝ անցած շաբաթ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ ֆինանսների նախարարության և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը փոխադարձ ներդրումների հիմնադրամների կառավարիչների հետ։ Ինչպես հայտնել է գործակալությանը մասնակիցներից մեկը, նրանց տեղեկացրել են պատրաստվող նոր պատժամիջոցների մասին, և ներդրողներին հայտնել են, որ նրանք պետք է մտածեն հնարավոր ռիսկերի մասին։
Օբամայի վարչակազմը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում