Լրահոս

21.08.2009 15:26


Ալիկ Սարգսյան. «Ափսոսում եմ, որ մարտի 1–ի դեպքերի ողջ ծանրությունը բերում եք ոստիկանության վրա»

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանընշել է, որ թե՛ Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը, թե՛ ՀՀ ոստիկանության հատուկ քննչական խումբը շարունակում են դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները։

-Ես ափսոսում եմ, որ մարտի 1-ի դեպքերի ողջ ծանրությունը բերում եք ոստիկանության վրա։ Մենք հանել ենք ողջ տեսանյութերը, որտեղ ոստիկանները գործառույթ են իրականացրել հասարակական կարգի անվտանգության հետ կապված։ Այս պահին երկու- երեք փաստով գործեր մենք ինքներս ենք ուղղարկել հատուկ քննչական մարմին՝ նույն ոստիկանների հետ կապված, որպեսզի պարզաբանում կատարվի, թե ինչու է ոստիկանը իր իրավասություններից դուրս գործառույթներ կատարել, շուտով դրա մասին էլ կլսեք, կհրապարակենք,-ասել է ոստիկանապետը։

Նրա խոսքերով, սակայն, ոչ մի փաստ չկա, որ ոստիկանները կրակել  կամ սպանել են որևէ մեկին։ Այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանապետը ծանոթ է եղել փաստահավաք խմբի ներկայացրած փաստերին, նա պատասխանել է՝ այո։

-Փաստահավաք խմբի փաստերին ծանոթ եմ, և նրանք ոչ մի կոնկրետ փաստ չունեն,-նշել է Ալիկ Սարգսյանը։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք ոստիկանները չէին «չերյոմուխա» կիրառել, ոստիկանապետը պատասխանել է, որ այդ հարցերը քննչական ծառայությանը պետք է տալ։

-Դրա համար քննչական ծառայությունը եզրակացությունը կտա։ Ինչո՞ւ եք ինձանից հարցնում։ Մի անգամ գնացեք ու քննչական մարմիններին հարցրեք, թե ի՞նչ գնահատականներ կտաք նրան, որ «չերյոմուխա» է օգտագործվել։ Հարցրեք նրանց, ովքեր զբաղվում են դրանով,-հավելել է Ալիկ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը