Լրահոս

18.04.2014 08:13


Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Մահացել է Գաբրիել Գարսիա Մարկեսը

Մեքսիկայում 87 տարեկան հասակում վախճանվել է հանրաճանաչ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը:

Մարկեսը ծնվել է 1927թ. կոլումբիական Արակատակա գյուղում։ Նրա գրական դեբյուտը եղավ 1947թ.-ին՝ «Երրորդ խոնարհություն» պատմվածքով: 1967թ. նա հռչակավոր դարձավ «Հարյուր տարվա մենություն» վեպի լույս ընծայումից հետո: Հաջողությունն ամրագրվեց 1982թ.՝ Նոբելյան մրցանակով:

Մարկեսը համարվում է ամենահայտնի իսպանալեզու գրողը։

Այս խորագրի վերջին նյութերը