«3 պատճառ, թե ինչո՞ւ պետք է դատվի Տիգրան Սարգսյանը»
Քանի դեռ Բաղրամյան 26-ի ենթակայության տակ աշխատող ԶԼՄ-ները զբաղված են Հովիկ Աբրահամյանին «փչացնելով» և չեն կողմնորոշվում, թե ինչ գրեն ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու մասին, կարելի է ևս մեկ անգամ հիշել մեր «վաղահրաժարական» Տիգրան Սարգսյանին և խոսել վերջինիս ճակատագրի մասին:
Պարզ է, որ հիմա Տիգրանն ամեն ինչ անելու է երկրից «թռնելու» համար` դրսում առոք-փառոք թալանածը վայելելու համար: Բայց ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է դնեն Տիգրանին դատելու հարցը, ինչի համար կան մի քանի պատճառներ.
1. Այն փողերը, որոնք Տիգրան Սարգսյանը յուրացրել է տարբեր մեթոդներով, պետք է վերադառնան բյուջե և ծառայեն պետությանը;
2. Հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի վախկոտ էությունը` պարզ է, որ նա կհանձնի նաև մնացած բոլոր իր հանցակից գործընկերներին և բյուջե կվերադառնա ոչ միայն անմիջականորեն իր կողմից թալանվածը;
3. Իսկ ամենակարևորն այն է, որ մնացած բոլորը կտեսնեն և կհասկանան, որ երկիրը թալանողները վերջում բանտում փտելու են և այդ ճակատագրին արժանանալու է ցանկացած թալանչի` անկախ իր զբաղեցրած պաշտոնից:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից