Լևոն Զուրաբյան. «Այսօր և՛ Սամվել Նիկոյանը, և՛ Արծվիկ Մինասյանը անում են քաղաքական հայտարարություններ, որի իրավունքը չունեն»
«Դուպլեքս» ակումբում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարություն է տարածել, որի մեջ ասվում է, որ ՀԱԿ-ը կոչ է անում փաստահավաք խմբին շարունակել իր փաստահավաք գործունեությունը, քանի որ «խմբի 3 զեկույցներից հետո այն հաստատվել է որպես իրողությունների և ճշմարտության բացահայտման միակ լեգիտիմ ատյան և վայելում է հասարակության և միջազգային հանրության վստահությունը»։ ՀԱԿ-ը նաև կոչ է անում Փաստահավաք խմբին հանդես գալ վերջնական, ամփոփիչ զեկույցով։
Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ փաստահավաք խումբ ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի կարգադրությունն իրենց համար որևէ նշանակություն չի ունեցել, և այդ խմբի ցրումը ևս իրենք լեգիտիմ չեն համարում։
Ինչ վերաբերում է Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների 90%-ը կախված է նախաքննական մարմնի աշխատանքներից, իսկ նախաքննական մարմինն իր աշխատանքը թերի է կատարում, ապա Լևոն Զուրաբյանն ասել է.
-Անկախ նրանից, թե Արծվիկ Մինասյանն ինչ է ասել, որևէ քաղաքական որակում իր կամ հանձնաժողովի որևէ այլ անդամի կողմից մինչև վերջնական զեկույցի հրապարակումը արդեն իսկ շատ վատ նշան է։ Դա հենց ցույց է տալիս, որ այդ մարդիկ խախտում են անաչառության սկզբունքները։ Այսօր և՛ Սամվել Նիկոյանը, և՛ Արծվիկ Մինասյանը անում են քաղաքական հայտարարություններ, որի իրավունքը չունեն, եթե ցանկանում են պահպանել անաչառ մարդու կերպարանքը։

7or.am