Բ26–ի «շուրջօրյա հանրահավաքն» ընդդեմ Հովիկ Աբրահամյանի
«Ես շնորհավորում եմ Հովիկ Աբրահամյանին այս կարևոր փուլում Հայաստանի կառավարության ղեկն ստանձնելու կապակցությամբ, բոլորիս անվերապահ և լուրջ սատարումն եմ խոստանում նրան և ցանկանում եմ շոշափելի հաջողություններ մեր երկրի, մեր տնտեսության հետագա զարգացման գործում»,– ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարեց Սերժ Սարգսյանն ու անցավ գործի։
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու ստորագրության թանաքը դեռ չչորացած՝ Բաղրամյան 26–ին կցված «Գեբելսյան» քարոզչամեքենան սկսեց «շուրջօրյա հանրահավաքներ» կազմակերպել համացանցում և թերթային տիրույթում՝ ընդդեմ նորանշանակ վարչապետի։
Ամենակեղտոտ ու ամենալկտի ձևով սկսեցին «կպնել» Աբրահամյանին, ինչը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը մնացել է իր ոճին հավատարիմ։
Փաստորեն, Սարգսյանից անվերապահ և լուրջ սատարման խոստում ստացած Աբրահամյանը ստացավ անվերապահ ու լուրջ հակաքարոզչություն նույն Սարգսյանի և նրան կցված երիտօլիգարխիայի կողմից, ինչը կանխատեսելի էր։ Քանզի Սերժ Սարգսյանը հանգամանքների բերումով ու ցայտնոտային իրավիճակում վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին։ Ճար ունենար, չէր նշանակի։
Ս. Սարգսյանը քառյակի ճնշման տակ ստիպված եղավ տուն ուղարկել Տիգրան Սարգսյանին, բայց ուզում էր գոնե իր ուզած սցենարն աշխատացնել՝ նոր վարչապետ նշանակելիս։ Սակայն դա էլ չստացվեց։
Հարցն այն չէ, որ Սարգսյանն Աբրահամյանին չէր տեսնում վարչապետի աթոռին։ Տեսնում էր, բայց ԲՀԿ–ից զիջումներ կորզելու դիմաց։ Այդ ծրագիրը կյանքի չկոչվեց։ Եթե ԲՀԿ–ից զիջումները կորզվեին, ապա Աբրահամյանը վարչապետ կնշանակվեր ոչ թե ապրիլի 13–ին՝ ժամանակի սղության ու կադրային այլ լուծումների բացակայության պայմաններում, այլ 10–ին՝ ՀՀԿ նիստի օրը։
Գագիկ Ծառուկյանին չկարողանալով համոզել կոալիցիա կազմելու և իշխանության վերարտադրությանը նպաստող սահմանադրական հանրաքվեին կողմ արտահայտվելու հարցերում՝ Սերժն ընկավ կամուկացի մեջ։
Ապրիլի 10–ից հետո Սերժ Սարգսյանն իր նեղ շրջապատի հետ քննարկում էր վարչապետի երկու թեկնածություն՝ Վլադիմիր Գասպարյան և Արթուր Բաղդասարյան։ Երկուսն էլ ռիսկային գնահատվեցին Սերժ Սարգսյանի համար, և նա արդեն ճարահատյալ առաջարկեց Հովիկ Աբրահամյանին (ի դեպ, ՕԵԿ–ը, տեսնելով, որ վարչապետի աթոռն իրեն չի տրվում, հասկանալով, որ դուրս է մնացել Սերժի հաշվարկներից, ինչպես նաև զգալով, որ իշխանության նավակը կամաց–կամաց խորտակվում է, դուրս եկավ կոալիցիայից)։
Պարզ է, որ եթե Սարգսյանի դիրքերն ամուր լինեին, ապա նա աշխատանքից չէր ազատի Տիգրանին։ Ասվածի վառ ապացույցն են նրա խոսքերը՝ Հովիկ Աբրահամյանին ներկայացնելիս։
ՀՀԿ ղեկավարը գովեստի ու շնորհակալական խոսքեր շռայլեց Տիգրան Սարգսյանի հասցեին՝ աղի արտասուք թափելով։ Նա միաժամանակ սրտի խորը կսկիծով ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին՝ չմոռանալով «կուլտուրական» ձևով քննադատել նրան։
Սարգսյանը նշեց, որ թիմում (այսինքն՝ իր մոտ) կասկածներ կան Աբրահամյանի վարքագծի պահով։ Բացի այդ՝ Ս. Սարգսյանն ասաց, որ արգելված է Տիգրան Սարգսյանի գործունեությանը գնահատական տալն ու քննադատելը։ Ավելին՝ Սարգսյանը նշեց, որ պետք է շարունակել աշխատել Տիգրան Սարգսյանի պես։
Հարց է առաջանում՝ եթե Սերժ Սարգսյանն այդքան գոհ է Տիգրան Սարգսյանից, եթե նոր կառավարությունը պետք է շարունակի հնի կուրսը, եթե ձախողումներին արգելված է գնահատական տալը, ապա ինչու՞ հեռացվեց Տիգրան Սարգսյանը։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչիշխանական ուժերի ճնշման տակ ու շուրջօրյա հանրահավաքների վախից։
Ահա՛ այն պատճառներն ու քաղաքական գործընթացների չերևացող կողմերը, որոնք հիմք են դարձել Հովիկ Աբրահամյանի դեմ «Գեբելսյան» քարոզչամեքենայի հարձակումների համար։
Խնդիրն այն չէ, որ Աբրահամյանը վայելում է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի ու «ժառանգության» աջակցությունը և դրանով իսկ դարձել է թիրախ Սերժ Սարգսյանի համար։ Ճիշտ հակառակը՝ քառյակը չի աջակցում Աբրահամյանին։
Աբրահամյանը անընդունելի և անհանդուրժելի է Սերժ Սարգսյանի համար, քանզի ունի ինքնուրույն վարչապետ դառնալու պոտենցիալ և օբյեկտիվորեն (ես կասեի՝ բնազդաբար) դեմ է նեոբոլշևիզմին ու «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է հակաաբրահամյանական «շուրջօրյա հանրահավաքները»։ Նոր վարչապետն, ըստ այդմ, պետք է համապատասխան հետևություններ, այլ ոչ թե ՀԱԿ–ի դեմ արմենաշոտյանություն կամ կարենավագյանություն անի։
Եթե Հովիկ Աբրահամյանին թվում է, թե Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ խոսքեր հնչեցնելով շահելու է Սերժի սիրտը և կարողանալու է կանգնեցնել իր դեմ կազմակերպվող «շուրջօրյաները», ապա նա չարաչար սխալվում է։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի գործիք դառնալով՝ Աբրահամյանն իր դիրքերն է՛լ ավելի կթուլացնի ու կդառնա ավելի խոցելի՝ Տիգրան Սարգսյանից շատ ավելի պախարակելի դառնալով ինչպես հանրության լայն շերտերի, այնպես էլ քաղաքական ուժերի համար։
Սերժ Սարգսյանը խնդիր ունի բոլորին բոլորի դեմ հանել, որպեսզի ինքը կարողանա շունչը հետ բերել ու որոշակիորեն ռեաբիլիտացվել թուլացած վիճակից։ Նրան, բնականաբար, Հայաստանի շահերը չեն հետաքրքրում։ Ինչքան Աբրահամյանի մոտ չստացվի (այն է՝ երկրում տնտեսական վիճակը բարելավման չգնա ու դեռ մի բան էլ վատանա), այնքան լավ Սերժի համար։ Նա ուզում է քավության նոխազ սարքել Աբրահամյանին։ Եթե վերջինս այդքան բանը չի հասկանում ու «լյափսուսներ» է տալիս, ապա մեղքն իր վիզը։
Թե ինչպիսի հանգուցալուծում կստանա ներիշխանական այս կսմթոցին ու ցեխշպրտոցին, կախված է մի շարք գործոններից, որոնց կանդրադառնանք մեկ այլ հոդվածի շրջանակներում։

Հայկ Ուսունց