Կարծիք

17.04.2014 18:09


Արթուրիկն այժմ ընդդիմություն է դառնում, իսկ Արամ Զավենիչը դեռ շարունակում է Սերժին ծառայել

Արթուրիկն այժմ ընդդիմություն է դառնում, իսկ Արամ Զավենիչը դեռ շարունակում է Սերժին ծառայել

Կոչ՝ քաղաքականապես անֆայմ Արամ Զավենի Սարգսյանին

(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Տարիներ առաջ, երբ Սպարապետի եղբայր Արամ Զավենիչը դեռ հասարակության մի փոքր հատվածի մոտ որոշակի վստահությունն էր վայելում, Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքներից մեկում իր ելույթի ժամանակ դեմքով շրջվեց դեպի ՕԵԿ գրասենյակն ու կոչով դիմեց ՕԵԿ նախագահին. «Արթուրի՛կ, դու միշտ կշեռքի ծանր կողմում ես եղել, ինչո՞ւ չես գալիս ու միանում մեզ»:

Այո՛, կյանքը ցույց տվեց, որ Արթուրիկն, իրոք, կշեռքի ծանր կողմում է լինում մշտապես ու այն ժամանակ չեկավ ու չմիացավ ընդդիմադիր շարժմանը: Իսկ Արամ Սարգսյանը, քանի որ քաղաքականության մեջ պատահական մարդ էր ու հանգամանքների բերումով էր հայտնվել այնտեղ, մշտապես սխալվել է։

Ու շարունակում է սխալվել։

Արթուրիկն այժմ ընդդիմություն է դառնում, իսկ Արամ Զավենիչը դեռ շարունակում է Սերժին ծառայել:

Հիմա կոչ անելու հերթը, թերևս, Արթուրինն է ու ՕԵԿ նախագահը հիմա կարող է հայտարարել. «Արամի՛կ, դու միշտ աչքի ես ընկել քաղաքական անհեռատեսությամբ ու ինձանից ոչ պակաս անսկզբունքային ես եղել, բայց ես արդեն ընդդիմություն եմ ուզում դառնալ, որպեսզի գոնե մի կերպ խուսափեմ սերժական իշխանության փլատակների տակ մնալուց, դու ինչո՞ւ չես լքում Սերժ Ազատիչին ու միանաս ինձ»:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը