Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը մատ եղավ երկու քայլից»
«ՕԵԿ-ի որոշումը որևէ ազդեցություն չի ունենա ներքաղաքական կյանքի վրա։ 2008-ին, ինչպես ինքն էր ասում, «արժանապատիվմեկնածսեղմեցձեռքը», հիմաչգիտեմ՝ինչեղավայդձեռքը»,- այսօրվա ասուլիսին ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Բանախոսը քիչհավանականէհամարում նաև այն, որՕԵԿ-իգործողություններնիշխանությաննորնախագիծըլինեն։
«Հնարավոր է՝ նոր նախագիծ է, բայց չեմ կարողանում պատկերացնել, որ աշխատի: Արթուր Բաղդասարյանը դարձել է ոչ լավ իմաստով բրենդ»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական այսօրվա վիճակին, Ա. Հարությունյանը հետևյալ գնահատականը տվեց. «Շախմատայինլեզվովասած՝ՍերժՍարգսյանըմատեղավերկուքայլից: Նա, վախենալովապրիլի 28-ինկառավարությանհրաժարականիհարցըդնելուքառյակիմտադրությունից, գնացզիջումների: Ունենալով Մայդանի նախադեպը՝ Սերժ Սարգսյանը փորձեց կանխել դա, զոհաբերեց իր թագուհուն՝ վարչապետին, իր իշխանությունը պահելու համար»:
Հարությունյանն ընդգծեց, որ հաջորդքայլըպետքէլինի հանրապետությունիցչբացակայելումասին նախկինվարչապետՏիգրանՍարգսյանիցստորագրությունվերցնելը։
Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը մատ եղավ երկու քայլից»
«ՕԵԿ-ի որոշումը որևէ ազդեցություն չի ունենա ներքաղաքական կյանքի վրա։ 2008-ին, ինչպես ինքն էր ասում, «արժանապատիվ մեկնած սեղմեց ձեռքը», հիմա չգիտեմ՝ ինչ եղավ այդ ձեռքը»,- այսօրվա ասուլիսին ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։ Բանախոսը քիչ հավանական է համարում նաև այն, որ ՕԵԿ-ի գործողություններն իշխանության նոր նախագիծը լինեն։
«Հնարավոր է՝ նոր նախագիծ է, բայց չեմ կարողանում պատկերացնել, որ աշխատի: Արթուր Բաղդասարյանը դարձել է ոչ լավ իմաստով բրենդ»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական այսօրվա վիճակին, Ա. Հարությունյանը հետևյալ գնահատականը տվեց. «Շախմատային լեզվով ասած՝ Սերժ Սարգսյանը մատ եղավ երկու քայլից: Նա, վախենալով ապրիլի 28-ին կառավարության հրաժարականի հարցը դնելու քառյակի մտադրությունից, գնաց զիջումների: Ունենալով Մայդանի նախադեպը՝ Սերժ Սարգսյանը փորձեց կանխել դա, զոհաբերեց իր թագուհուն՝ վարչապետին, իր իշխանությունը պահելու համար»:
Հարությունյանն ընդգծեց, որ հաջորդ քայլը պետք է լինի հանրապետությունից չբացակայելու մասին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից ստորագրություն վերցնելը։
7or.am