Լրահոս

21.08.2009 14:46


Ոստիկանապետը Մարիամ Սուխուդյանի պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաներն անիմաստ է համարում

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Մարիամ Սուխուդյանի հայտնի գործին՝ նշելով, որ նախնական տվյալներով նա մեղավոր է ճանաչվել։ Նրա խոսքերով՝ գործն արդեն հարուցվել է, և  բողոքի ակցիաներն իմաստ չունեն։

-Նա անհիմն մեղադրանքով է հանդես եկել, զրպարտել անմեղ մարդկանց և անչափահասին դրդել պատժելի արարքների,-նշել է ոստիկանապետը։

Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանին մեղադրում են Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրի ուսուցիչ Լևոն Ավագյանին զրպարտելու մեջ։

7or.am

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը