Սիրիական բանակն ազատել է մի քանի բնակավայր Դամասկոսի մոտակայքում
Սիրիական բանակն ազատագրել է Ասալ–էլ–Վարդ և Թելֆիտու բնակավայրերը Կալյամուն լեռնային տարածքում՝ Դամասկոսից 60 կմ հյուսիս։ Ինչպես հայտնում է «Ալ–Վաթան» լրատվական ծառայությունը, տասնյակ գրոհայիններ հանձնվել են զորքին, բռնագրավված են զինամթերքով և պայթուցիկներով նրանց պահեստները, դաշտային բուժկետը և այլն։ Զինված ընդդիմության ձևավորումների մնացորդներն անցել են զբոսաշրջային Զաբադանի և Բլուդան քաղաքներ։ «Ալ–Վաթանի» տեղեկություններով՝ բնակիչները փորձում են համոզել խռովարարներին վայր դնել զենքերը։ Այն–Թերմում ոչնչացվել է հակառակորդի հրամանատարական կենտրոնը։ Մարտեր են գնում մի շարք բնակավայրերում։ Կառավարական բանակը գրանցում է հաջողություններ։