Կարծիք

17.04.2014 15:59


Մերի Մովսիսյան. «Շաբաթը ուրբաթից շուտ եկավ»

Մերի Մովսիսյան. «Շաբաթը ուրբաթից շուտ եկավ»

Դեռ երեկ ՀՀԿ ներկայացուցիչները համոզմունք էին հայտնում, որ իշխանության անցում մեկ այլ դաշտ չի լինի։ Նրանք մի բան էլ համոզմունք էին հայտնում, որ իրենց դաշտ անցնողներ կլինեն։ Ինչպես տեսանք, շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Իշխանությունից անջատվեց (չենք խորանում դրդապատճառների մեջ) ոչ թե անհատների խումբ, այլ մի ամբողջ կուսակցություն։ Մեծ հաշվով, պարզ էլ չի, թե ՕԵԿ–ը վերջում որտեղ կհայտնվի, ինչ քայլեր կձեռնարկի վարկանիշը բարձրացնելու համար, և քաղաքական դաշտում ապագայում ինչ դերակատարություն կունենա, եթե, իհարկե, ունենա կամ ցանկանա ունենալ։ Իշխանությունն այն աստիճան է իրականությունից կտրված, որ ունակ չէ կարճաժամկետ գործընթացների համար կանխատեսումներ ու վերլուծություններ անել։ Ինչ վերաբերում է ՕԵԿ–ին, նրա ճակատագիրը քաղաքական դաշտում միմիայն նրա ձեռքերում է։

Ի դեպ, ՕԵԿ–ի համար «կամ, կամ»–ը չի աշխատելու։ Դուրս գալով կոալիցիայից՝ նա պետք է գնահատական տա վերջին 6 տարիների քաղաքատնտեսական զարգացումներին, ու գնահատականները պետք է կրեն հանրային բնույթ, ոչ թե սրա-նրա մոտ։ Պետք է անկեղծ լինի առաջին հերթին ժամանակին սեփական ընտրազանգվածի հետ, պատրաստակամ լինի դինամիկ կերպարանափոխությանը և այլն: Հակառակը միայն քաղաքական մահ է, որը ընտրություն չէ. տրամաբանական գործընթաց է։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը