Լրահոս

21.08.2009 14:21


ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է 71,3%–ով

ՀՀ–ում հանցագործությունների թիվն աճել է 71,3%–ով

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2009թ. 1-ին կիսամյակում ՀՀ-ում հանցավորության վիճակի և դրա դեմ ոստիկանության ստորաբաժանումների ու տարածքային մարմինների կողմից տարվող պայքարի մասին տեղեկատվությունը։

Նրա խոսքերով՝ հանցագործությունների թիվն աճել է շուրջ 71,3%-ով կամ 2851 դեպքով՝ հասնելով 6849-ի՝ նախորդ տարվա 3998-ի փոխարեն։  

-Այս աճը պայմանավորված է նրանով, որ աշխատանքներ են տարվել լատենտային բնույթ կրող հանցագործությունների (կոռուպցիոն բնույթի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված, տնտեսության ոլորտում կատարված հանցագործություններ և այլն) հայտնաբերման, ինչպես նաև հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը բացառելու ուղղությամբ, ինչը մեծապես նպաստել է հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի շեշտակի աճին։ Բայց միևնույն ժամանակ շուրջ 9,1%-ով աճել է բացահայտված հանցագործությունների թիվը (69,5%-ից հասել է 78,6%-ի),-նշել է ոստիկանապետը։

Ալիկ Սարգսյանը բավարար է գնահատել ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքը՝ ասելով, որ եթե որևէ երկրում գեթ մի հանցագործություն բացահայտված չէ, այդ երկրի ոստիկանության աշխատանքը չի կարելի գնահատել լավ կամ գերազանց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը