Լրահոս

21.08.2009 13:14


Կարզայի մրցակիցը նույնպես հայտարարել է ընտրություններում հաղթանակի մասին

Աֆղանստանի ներկա նախագահ Համիդ Կարզայի հիմնական մրցակից Աբդուլլա Աբդուլլայի ներկայացուցիչներն ուրբաթ օրը հայտարարել են, որ հենց նա է հաղթանակի հավակնորդը երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններում։

«Արդյունքները, որոնք մենք ստացել ենք մեր ընտրողների կողմից, վկայում են, որ մենք  կհավաքենք քվեների 63%-ն այն ժամանակ, երբ Համիդ Կարզայը 31% կհավաքի»,-հաղորդել է դոկտոր Աբդուլլա Աբդուլլայի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Սայեդ Ակա Ֆազիլ Սանչարակին. «Սրանք վերջնական արդյունքները չեն։ Մենք շարունակում ենք տվյալներ ստանալ նաև մեր տեղական ներկայացուցիչներից, հնարավոր է՝ վաղը նույնպես,-Սանչարակի խոսքերով՝ հաղորդել է բրիտանական  «ВВС» հեռուստառադիոկայանը։

Ավելի վաղ Աֆղանստանի գործող նախագահ Համիդ Կարզայի նախընտրական շտաբի ղեկավար Դին Մահամմադը հաղորդել էր նախագահական ընտրությունների առաջին փուլում նրա հաղթանակի մասին։

«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ նախագահը ձեռք է բերել  մեծամասնության աջակցությունը»,-նրա խոսքերը մեջբերել է բրիտանական «Sky News» հեռուստաալիքը։ Այդ պատճառով էլ  շտաբի ղեկավարը հաստատել է, որ Աֆղանստանի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ չի սպասվում։

Աֆղանստանի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները միաժամանակ հաղորդել են, որ ընտրությունների առաջին պաշտոնական տվյալները կհրապարակեն հաջորդ շաբաթ։

Այս խորագրի վերջին նյութերը