Կան, չէ՞, ֆիմեր, որ դեռ չսկսած՝ արդեն գիտես՝ ինչպես են վերջանալու։ Դա դեռ հերիք չի, դերասաններն էլ իրենց խաղով հոգնեցրած, իրենք էլ վաղուց մարած դեմքեր են։
...Հանրապետականներն անցել են «Օրինաց երկրին» քննադատելուն։ Բա թե՝ «նորմալ է, շուտ պետք է գնային և այլն»։
««Օրինացերկրի» բնույթնէայդպիսին, եսերբեքչեմվստահելայդկուսակցությանը»,–panorama.am-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Ճշգրտող հարցին, թե խոսքը ՕԵԿ նախագահ ԱրթուրԲաղդասարյանի՞բնույթիմասինէ, Հարությունյանը պատասխանել է. «Իհա՛րկե»:
Մեկնաբանություններն ավելորդ են։ Իրականում ասելու ոչինչ չկա, բացի մեկ հարցից՝ «Իսկ ձեր բնույթից տեղյա՞կ եք»։
Ձեր նախագահը չէր ասո՞ւմ, թե ««Օրինացերկիրը» ապացուցեց, որ բարոյականքաղաքական ուժ է։ Դե վայելե՛ք միմյանց։ Ու բացարձակապես կապ չունի՝ դերասանություն եք անում, թե խորտակվող նավն եք լքում։ Ձեր պարագայում, միանշանակ, կանխատեսելի վերջով, անհետաքրքիր կինո է։
P.S. Ասում են՝ կինոնկար կա, որտեղ Բրյուս Ուիլլիսը ֆիլմի 5-րդ րոպեին սպանվում է...
Իրար արժանի գործիչներ
Կան, չէ՞, ֆիմեր, որ դեռ չսկսած՝ արդեն գիտես՝ ինչպես են վերջանալու։ Դա դեռ հերիք չի, դերասաններն էլ իրենց խաղով հոգնեցրած, իրենք էլ վաղուց մարած դեմքեր են։
...Հանրապետականներն անցել են «Օրինաց երկրին» քննադատելուն։ Բա թե՝ «նորմալ է, շուտ պետք է գնային և այլն»։
««Օրինաց երկրի» բնույթն է այդպիսին, ես երբեք չեմ վստահել այդ կուսակցությանը»,–panorama.am-ին ասել է ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Ճշգրտող հարցին, թե խոսքը ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի՞ բնույթի մասին է, Հարությունյանը պատասխանել է. «Իհա՛րկե»:
Մեկնաբանություններն ավելորդ են։ Իրականում ասելու ոչինչ չկա, բացի մեկ հարցից՝ «Իսկ ձեր բնույթից տեղյա՞կ եք»։
Ձեր նախագահը չէր ասո՞ւմ, թե ««Օրինաց երկիրը» ապացուցեց, որ բարոյական քաղաքական ուժ է։ Դե վայելե՛ք միմյանց։ Ու բացարձակապես կապ չունի՝ դերասանություն եք անում, թե խորտակվող նավն եք լքում։ Ձեր պարագայում, միանշանակ, կանխատեսելի վերջով, անհետաքրքիր կինո է։
P.S. Ասում են՝ կինոնկար կա, որտեղ Բրյուս Ուիլլիսը ֆիլմի 5-րդ րոպեին սպանվում է...
Վախթանգ Մարգարյան