Երվանդ Բոզոյան. «Իշխանությունը քիչ–քիչ մոտենում է իր մայրամուտին»
Այսօրվա ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել է ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես ՕԵԿ–ի՝ կոալիցիայից դուրս գալուն:
-ՕԵԿ–ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին վերջին օրերին շատ է խոսվել, հատկապես այն ժամանակ, երբ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը։ Գաղտնիք չէ, որ վարչապետի թեկնածուի մեծ շանս ուներ նաև Արթուր Բաղդասարյանը... Այս ամենը հաշվի առնելով՝ նա որոշում կայացրեց իր թիմի հետ միասին դուրս գալ կոալիցիայից,–ասել է Բոզոյանը՝ հավելելով, որ իշխանությունը քիչ–քիչ մոտենում է իր մայրամուտին։
Ըստ բանախոսի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Բաղդասարյանը վերջին վեց տարիների ընթացքում կցորդի դեր է կատարել, ոչ մի էական ազդեցություն չի ունեցել իշխանական համակարգի վրա, սկսել է մտածել իր ապագայի մասին. «Արթուր Բաղդասարյանը փորձում է նոր էջ բացել իր կարիերայում»։
Քաղաքագետի խոսքերով՝ դուրս գալով իշխանությունից՝ Բաղդասարյանը փորձելու է հասարակության հետ նոր երկխոսություն սկսել՝ հասկանալով, որ իր վարկանիշը շատ ցածր է։ Դա պայմանավորված է նրանով, որ վեց տարի առաջ մի բան էր ասում, իսկ արեց մեկ այլ բան։ Գումարած այդ ամենին՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն մոռացել Արթուր Բաղդասարյանի պահվածքը։
-Վերջին տարիներին սոցիալ–տնտեսական իրավիճակի վատթարացումը և ձախողումների շարքը հասարակության մեջ համապատասխան վերաբերմունք են ձևավորել իշխանության նկատմամբ։ Սա նույնպես հաշվի առնելով՝ Արթուր Բաղդասարյանը փորձելու է իրեն տարանջատել այս իշխանությունից,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ դա սկզբնական փուլում շատ բացասական կընկալվի:
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Տիգրան Սարգսյանի թողած ժառանգության համապատկերին ցանկացած ոք կարող է կարիերա անել:
Ամենից առաջ, նրա խոսքերով, Բաղդասարյանը պետք է բացատրություն տա, թե ինչ կատարվեց 2008-ին.
-Նա պետք է ներողություն խնդրի իր բազմաքանակ համակիրներից, որոնք հավատում էին իրեն մինչև 2008 թվականը... Եվ պետք է հստակ գնահատականներ տա, թե ինչ կատարվեց Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության արդյունքում:
Դրանից հետո միայն, ըստ բանախոսի, նա կարող է գնալ ռեաբիլիտացման ճանապարհով: