Մարիուպոլում բախումների հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ուշ երեկոյան, Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ռուսամետ քաղաքացիները զինվորականներին փորձել են համոզել անցնել իրենց կողմը։ Անհաջող բանակցություններից հետո նրանք հարձակվել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի աշխատակիցների վրա։ Զորամասերից մեկիուղղությամբնետվելենՄոլոտովյան կոկտեյլներևայրվող անվադողեր: Իրադրությունն էլ ավելի է սրվել, երբ գվարդիականները սկսել են կրակել։ Բորբոքված քաղաքացիներըփորձելենկոտրելանցակետը, սկսվել ենբախումներ։ Արդյունքում 3 մարդ զոհվելէ, 12-ը՝ վիրավորվել։ 65 քաղաքացի ձերբակալվել է։ Միջադեպից հետո Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցները խիստ վերահսկողություն են սահմանել Մարիուպոլում։
Մարիուպոլում բախումների հետևանքով 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ երեկ՝ ուշ երեկոյան, Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ռուսամետ քաղաքացիները զինվորականներին փորձել են համոզել անցնել իրենց կողմը։ Անհաջող բանակցություններից հետո նրանք հարձակվել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի աշխատակիցների վրա։ Զորամասերից մեկի ուղղությամբ նետվել են Մոլոտովյան կոկտեյլներ և այրվող անվադողեր: Իրադրությունն էլ ավելի է սրվել, երբ գվարդիականները սկսել են կրակել։ Բորբոքված քաղաքացիները փորձել են կոտրել անցակետը, սկսվել են բախումներ։ Արդյունքում 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել։ 65 քաղաքացի ձերբակալվել է։ Միջադեպից հետո Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցները խիստ վերահսկողություն են սահմանել Մարիուպոլում։