Լրահոս

17.04.2014 09:21


Այսօր սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման օրն է

Այսօր սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման օրն է

Ավագ հինգշաբթի հիշատակվում է Հիսուս Քրիստոսի Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքը: Սեղան նստելուց առաջ Աստվածորդին լվաց Իր աշակերտների ոտքերը` ցույց տալով Իր կատարյալ սերը նրանց հանդեպ: Ապա խոնարհության ու հեզության օրինակ դառնալով` հորդորեց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ:Ընթրիքի ժամանակ Քրիստոսն, իր աշակերտներին բաժանելով հացն ու գինին, դրանք ներկայացրեց որպես Իր Մարմին ու Արյուն` հաստատելով Հաղորդության խորհուրդը: Ընթրիքից հետո` գիշերը, նրանք բարձրացան Ձիթենյաց լեռը, ուր Գեթսեմանի պարտեզում Հիսուս աղոթեց Հորը: Այդ նույն օրը մատնվեց և ձերբակալվեց հրեաների կողմից: Նրան անարգում են, թքում վրան ու ապտակում, իսկ իր սիրելի աշակերտ Պետրոսը, իմանալով այդ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ուրանում է Նրան:

Այս խորագրի վերջին նյութերը