Լրահոս

21.08.2009 11:38


Վնասներ կարկտից

Օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզից հայտնել են, որ ժամը 18.00-ի սահմաններում մարզի Ջիլ գյուղում արձանագրված կարճատև ուժեղ կարկտից զգալիորեն վնասվել են համայնքի պտղատու այգիները՝ 18 հա և ցանքատարածքները՝ 200 հա մակերեսով:

Վնասի չափերը ճշտվում են:

Վայոց ձորի մարզից ստացված տեղեկության համաձայն՝ ժամը 21.20-ի սահմաններում մարզի Հերհեր համայնքում 10-15 րոպե տեղացած ուժեղ կարկտից վնասվել են գյուղի պտղատու այգիներն ու ցանքատարածքները:

Վնասվել են նաև Կարմրաշեն համայնքի բանջարաբոստանային կուլտուրաները և ցորենի ցանքատարածքները:

Պատճառված վնասի չափը ճշտվում է:

ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Այս խորագրի վերջին նյութերը