Կարծիք

16.04.2014 21:33


Սերժ Սարգսյանից փախչում են բոլորը (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Սերժ Սարգսյանից փախչում են բոլորը  (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից:

Կարելի է շատ խոսել դրդապատճառների մասին, փոխադարձ պրետենզիաները ծանրութեթև անել, ենթադրել, որ սա պայմանավորվածության արդյունք է՝ 2017-ին լուրջ դերակատարություն ունենալու համար, բայց մի բան պարզ է՝ Սերժ Սարգսյանի սուտ խոստումներին նույնիսկ ՕԵԿ-ն այլևս չի հավատում, նրա հետ նույնիսկ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում իր ապագան կապել:

Ի՞նչ 2017-2018թթ. նուրբ խաղի մասին եք խոսում, երբ Ազատիչն ամեն օր կարող է կորցնել իշխանությունը: Նա օրվա հարց է լուծում, որպեսզի հիմա դիմանա ու կարողանա վաղվա պլանները կյանքի կոչել, իսկ այդ դիմանալու համար ՕԵԿ-ը կոալիցիայում օդի ու ջրի պես պետք էր նրան այսօր:

Չենք խաբվում նաև նրա վրա, որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի և ինքն է որոշել միանձնյա ստանձել պատասխանատվությունը: Քանի որ, նախ արդեն պարզաբանվել է, որ ՕԵԿ-ն է հրաժարվել նախարարական տեղերից, և երկրորդ՝ ՀՀԿ-ն կոլալիցիա մտնելու առաջարկությունն արդեն իջեցրել է «էստի համեցեք»-ի մակարդակի:

Իհարկե պալատական «սազանդարները» կբարձրաձայնեն, որ իրենք մենակ չեն մնացել, և կհայտարարեն, որ այժմ կոալիցիա կկազմեն Ազատիչի համար ավելի նվիրված գործընկերներով:

Ինձ մնում է միայն արձանագրել, որ այժմ Ս. Սարգսյանից հեռանում են բոլորը։

Ու եթե իշխանության ներկայացուցիչները համացանցային լացուկոծի ձևով փորձում են ՕԵԿ-ին վատաբանել, թե՝ առնետները լքում են խորտակվող նավը, դրանով անուղղակիորեն փաստում են, որ ՀՀԿ-ի վարած «նավը»՝ իր նավավարի հետ միասին խորտակվում է:

Դե դա էինք այսքան ժամանակ ասում, էլի՛:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը