Կարծիք

16.04.2014 20:28


Հիմա Նալբանդյանի ոչ թե թշերն են քաշքշում, այլ ականջները (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Հիմա Նալբանդյանի ոչ թե թշերն են քաշքշում, այլ ականջները  (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Երբ իմացա, որ Սերժ Սարգսյանն արդեն նախարարների նշանակումներ է կատարել, փորձեցի հասկանալ, թե, օրինակ, ի՞նչ կիսատ թողած գործ ուներ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ պետք է շարունակեր պաշտոնավարել ու ավարտին հասցներ:

Բայց երբ տեսնում ենք, թե ինչ «հաջողությամբ» է ձախողված մեր արտաքին քաղաքականությունը, էլ ի՞նչ է մնացել անելու, ավելի ճիշտ՝ ձախողելու Նալբանդյանին:

Իր նախաձեռնությամբ «լուրջ» մայրաքաղաքներում նա այլևս անելիք չունի: Եթե նրանք են գործ ունենում՝ իրենք են հրավիրում, ու ոչ թե նախկինի նման Էդիկի թշերը քաշում, այլ՝ ականջները:

Դրա համար Աֆրիկայում ու Լատինական Ամերիկայում էլ կորած-մոլորած տեղ չի մնացել, որ խեղճ Նալբանդյանը չի եղել, ու պատմել տեղի ցեղախմբերին՝ Սերժ Ազատիչի հավասարակշռված արտաքին քաղաքականության «հաջողությունների» մասին: Բայց գնալով ավելի է դժվարանում մեր արտգործնախարարի գործը:

Ով մի քիչ տառաճանաչ է, արդեն հարցակոխ է անում Նալբանդյանին, թե՝ եկել ես հաջողություններից ես պատմում, որ ի՞նչ անես, մենք հո տեսնո՞ւմ ենք, որ Ազատիչն ամեն ինչ ձախողել է: Ստիպված Նալբանդյանն արդեն խորանում է աֆրիկյան ջունգլիներում, որպեսզի գործից անտեղյակ մի ցեղախումբ գտնի ու նրանց գլուխը «հալի»:

Վախենամ մեր արտգործնախարարը ճապոնացի այն զինվորի օրն ընկնի, որ պատերազմը վաղուց ավարտվել էր, բայց նա դեռ մի 29 տարի Ֆիլիպինների ջունգլիներում կռվում էր թշնամու դեմ:

Կարող է Սերժ Սարգսյանին պաշտոնանկ արած լինենք, նոր նախագահ ընտրած, բայց Նալբանդյանը «բանից բեխաբար» ինքնամոռաց պիգմեյնեին շարունակի ներկայացրնել ՍերԺ Սարգսյանի «ճկուն» արտաքին քաղաքականության մասին:

Լավ, ի՞նչ անենք, «Արի տուն» ծրագրի շրջանակում տուն կանչե՞նք այդ տնաշենին, ներս գցենք ու դուռը վրա փակե՞նք, որ մի քիչ մնա տանը, ծանոթանա, թե որ երկիրն է դրսում ներկայացնում:

Արմեն Հարությունյան

Աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը