Սերժ Սարգսյանը, հավատարիմ մնալով իր էությանը, կրկին երկակի խաղեր է խաղում: Ազատիչը, մի կողմից՝ հասկացնում է, որ անկախ ամեն ինչից՝ եթե Հովիկ Աբրահամյանը կատարյալ հավատարմություն և անվերպահ ենթակայություն դրսևորի, ապա կկարողանա լինել իր «մտերիմը՝ թիմակիցը», մյուս կողմից՝ իր քարոզչամեքենայի միջոցով օր ու գիշեր «քլնգում» է իր իսկ նշանակած վարչապետին: Հովիկ Աբրահամյանը կարծես ինքնամոռաց տրվել է այդ խաղին, ինչի վառ ապացույցն էին Կոնգրեսի վերաբերյալ հնչեցրած սերժահպատակ խոսքերը: Այո, պետք է ընդունենք, որ Սերժ Սարգսյանը շատ հմուտ է այս՝ «մուտիտների դաշտում», սակայն անգամ այդ հմտությունները նրան չեն օգնում մտնել հայաստանյան քաղաքական օրակարգ, ինչից նա վաղուց դուրս է մնացել: Այսօր բոլորը հստակ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ապագա ունենալ միայն Սերժ Սարգսյանի և նրա արատավոր ռեժիմի՝ իշխանությունից վերջնականապես հեռացման դեպքում, հետևաբար՝ Ազատիչն այսօր ունի միայն մեկ ադեկվատ քայլ՝ հրաժարական տալ:
Տաթևիկ Պողպատյան
Սերժ Սարգսյանը, հավատարիմ մնալով իր էությանը, կրկին երկակի խաղեր է խաղում:
Ազատիչը, մի կողմից՝ հասկացնում է, որ անկախ ամեն ինչից՝ եթե Հովիկ Աբրահամյանը կատարյալ հավատարմություն և անվերպահ ենթակայություն դրսևորի, ապա կկարողանա լինել իր «մտերիմը՝ թիմակիցը», մյուս կողմից՝ իր քարոզչամեքենայի միջոցով օր ու գիշեր «քլնգում» է իր իսկ նշանակած վարչապետին:
Հովիկ Աբրահամյանը կարծես ինքնամոռաց տրվել է այդ խաղին, ինչի վառ ապացույցն էին Կոնգրեսի վերաբերյալ հնչեցրած սերժահպատակ խոսքերը:
Այո, պետք է ընդունենք, որ Սերժ Սարգսյանը շատ հմուտ է այս՝ «մուտիտների դաշտում», սակայն անգամ այդ հմտությունները նրան չեն օգնում մտնել հայաստանյան քաղաքական օրակարգ, ինչից նա վաղուց դուրս է մնացել:
Այսօր բոլորը հստակ գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ապագա ունենալ միայն Սերժ Սարգսյանի և նրա արատավոր ռեժիմի՝ իշխանությունից վերջնականապես հեռացման դեպքում, հետևաբար՝ Ազատիչն այսօր ունի միայն մեկ ադեկվատ քայլ՝ հրաժարական տալ:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts