Լրահոս

16.04.2014 17:20


Վերացվել է «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու և հավի կոտլետի արտադրության արգելանքը

Վերացվել է «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից արտադրվող պելմենու և հավի կոտլետի արտադրության արգելանքը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով կասեցվել էր «Համադամ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի կողմից պելմենու և հավի կոտլետի արտադրական գործունեությունը, ինչպես նաև կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել հայտնաբերված խախտումները:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, որի վերաբերյալ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն է ներկայացվել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի եզրակացությունը` վերը նշված որոշմամբ սահմանված արգելանքը 2014թ. ապրիլի 15-ին վերացվել է:

Այս խորագրի վերջին նյութերը