Ա. Ռուստամյան. «Մասնակի չի լինում. կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ ոչ» (տեսանյութ)
Այսօր ոչիշխանական խմբակցությունների դռնփակ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱրմենՌուստամյանն անդրադարձել է կառավարությանը ՀՅԴ–ի մաս կազմելու լուրերին։ Նա լրագրողներին ասել է, որ վերջնական որոշումը կկայացնի ՀՅԴ Գերագույնժողովը, որը հրավիրվել է ապրիլի 18-ին, և տևելու է 3 օր։
–Մենք կառավարությունմտնելուհարցչենքքննարկում, մենք քննարկում ենք ՀՅԴ–ի 7կետերնընդունելուհարցը, և ակնկալումենք այդ 7կետերիընդունում,-ասել է Ա. Ռուստամյանը՝ հայտնելով, որ, այս պահի դրությամբ, իշխանությունն այդ 7 կետերն ամբողջությամբ չի ցանկանում ընդունել, այլ որոշակի երկրորդական կետերի շուրջ են համաձայնության եկել.
–Եթե ընդունեն, նշանակում է իրենց իշխանության թուլացում, դրա համար էլ չեն գնում այդ քայլին։
«7օր»–ի հարցին՝ եթե իշխանությունը ՀՅԴ–ի 7 կետերըմասնակի՛ընդունի, հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի մասնակցությունը կառավարության կազմում նույնպես մասնակի՛ լինի, Ա. Ռուստամյանը պատասխանել է.
–Մասնակիչիլինում։ Կա՛մկառավարությանմեջես, կա՛մոչ: Կա՛մքաղաքականպատասխանատվությամբլիարժեքմտնումես, կա՛մոչ։ Երկրորդական, երրորդականհարցերի ընդունումը կնշանակի, որ ՀՅԴ–ն իր ընդդիմադիրկեցվածքըպահպանումէ, մինչևորամբողջականչընդունվեն մեր 7 կետերը։
Միաժամանակ, նա անտրամաբանական է համարում իրենց 7 կետերի ընդունման դեպքում ՀՅԴ–ի՝ կոալիցիայի մաս չկազմելը, քանի որ կստացվի, որ իրենք էլ չեն հավատում իրենց առաջարկածին։
Ա. Ռուստամյան. «Մասնակի չի լինում. կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ ոչ» (տեսանյութ)
Այսօր ոչիշխանական խմբակցությունների դռնփակ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է կառավարությանը ՀՅԴ–ի մաս կազմելու լուրերին։ Նա լրագրողներին ասել է, որ վերջնական որոշումը կկայացնի ՀՅԴ Գերագույն ժողովը, որը հրավիրվել է ապրիլի 18-ին, և տևելու է 3 օր։
–Մենք կառավարություն մտնելու հարց չենք քննարկում, մենք քննարկում ենք ՀՅԴ–ի 7 կետերն ընդունելու հարցը, և ակնկալում ենք այդ 7 կետերի ընդունում,-ասել է Ա. Ռուստամյանը՝ հայտնելով, որ, այս պահի դրությամբ, իշխանությունն այդ 7 կետերն ամբողջությամբ չի ցանկանում ընդունել, այլ որոշակի երկրորդական կետերի շուրջ են համաձայնության եկել.
–Եթե ընդունեն, նշանակում է իրենց իշխանության թուլացում, դրա համար էլ չեն գնում այդ քայլին։
«7օր»–ի հարցին՝ եթե իշխանությունը ՀՅԴ–ի 7 կետերը մասնակի՛ ընդունի, հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի մասնակցությունը կառավարության կազմում նույնպես մասնակի՛ լինի, Ա. Ռուստամյանը պատասխանել է.
–Մասնակի չի լինում։ Կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ ոչ: Կա՛մ քաղաքական պատասխանատվությամբ լիարժեք մտնում ես, կա՛մ ոչ։ Երկրորդական, երրորդական հարցերի ընդունումը կնշանակի, որ ՀՅԴ–ն իր ընդդիմադիր կեցվածքը պահպանում է, մինչև որ ամբողջական չընդունվեն մեր 7 կետերը։
Միաժամանակ, նա անտրամաբանական է համարում իրենց 7 կետերի ընդունման դեպքում ՀՅԴ–ի՝ կոալիցիայի մաս չկազմելը, քանի որ կստացվի, որ իրենք էլ չեն հավատում իրենց առաջարկածին։
–Բայց դե, չեն ընդունում, էլի,–անկեղծացել է նա։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am