Հայտնի է Թեհրան– Երևան չվերթի Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառը
Իրանական հետազոտողները եզրակացրել են, որ «Caspian Airlines» ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչի խափանումը։ Այդ մասին օգոստոսի 20-ին հաղորդել է «Интерфакс» գործակալությունը՝ հղում կատարելով ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանին։
Ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ օդանավը կարող է կործանված լինել ծանրաբեռնվածության պատճառով, սակայն հետազոտություններն ապացուցել են տվյալ վարկածի ոչ ամբողջական լինելը։ Նաև ենթադրվում էր, որ կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Այդ վարկածը կտրականապես ժխտել էին «Caspian Airlines» ավիաընկերության ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ Թեհրան– Երևան չվերթի Տու-154 օդանավն իր 168 ուղևորներով կործանվել էր Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը 16 րոպե հետո։ Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները և ուղևորները զոհվել էին։
Նելլի Չերչինյանի խոսքերով՝ կործանումից 24 ժամ առաջ օդանավը լրիվ տեխզննում է անցել Մինվոդի քաղաքի օդանավակայանում։