Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին պետք է թույլ վարչապետ, ինչպես Տիգրան Սարգսյանն էր»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ ՀարությունյանըԳԱԼԱ–ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում՝ համոզմունք է հայտնել, որ դրանով Սերժ Սարգսյանը մի նպատակ էր հետապնդում՝ ոչ իշխանական դաշտում պառակտում մտցնել, որպեսզի, ի վերջո, իր հրաժարականին չհասնի։ Սակայն դա, ըստ Արամ Հարությունյանի, չստացվեց․ «Իր կարծիքով ուժեղ քայլ էր անում, ինքը սկզբնական շրջանում շրջանառության մեջ դրեց Հովիկ Աբրահամյանի անունը՝ մտածելով, որ, ասենք, ԲՀԿ-ին կպարտադրի զիջումների գնալ, իհարկե դա, ըստ էության, չհաջողվեց. պատահական չէր, որ ուշացավ նշանակումը։
Դա արդեն Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունից երեւում էր, որ եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականի օրն իր տրամադրությունն այդքան վատ չէր, ապա Հովիկ Աբրահամյանի նշանակման օրն իր տրամադրությունը բավական վատ էր։
Բաղրամյան 26-ից փորձում էին հակասություն ստեղծել՝ հարվածելով Հովիկ Աբրահամյանին՝ հակասություն ստեղծել ՀԱԿ-ի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ, փորձել են հակասությունը տեղափոխել ՀԱԿ-ԲՀԿ տիրույթ, ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին, նաեւ նորընտիր վարչապետին, կոպիտ ասած, այդ կուտը չուտել, որովհետեւ բնական է, որ դա է արվելու, որովհետեւ Սերժ Սարգսյանին պետք է թույլ վարչապետ, ինչպես Տիգրան Սարգսյանն էր, ասենք, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին նշանակելով, իր պաշտպանության տակ առավ Տիգրան Սարգսյանին։
Սրանով հանդերձ՝ Հովիկ Աբրահամյանն իր ուսերին վերցրեց նաեւ այն ամբողջ բեռը կամ վատ ժառանգությունը, որ թողել է նախկին վարչապետը, ով թալանել է բյուջեն: Հիմա այդ մարդուն ոչ միայն չեն դատում, այլեւ ուղարկում են դիվանագիտական աշխատանքի, իսկ Հովիկ Աբրահամյանը դեռ չի գիտակցում իր պարտքի չափը»,- համոզված է Արամ Հարությունյանը․ «Եթե Հովիկ Աբրահամյանը հիմա տաք է, դուրս է գալիս՝ ինքը համաձայնվում է, իսկ դա ամենակարճ ճանապարհն է Տիգրան Սարգսյանի կարգավիճակում հայտնվելու, ընդ որում՝ ավելի վատ տարբերակով, եթե Սերժ Սարգսյանը Տ․ Սարգսյանին հաստատ սիրում էր, իր սիրելին էր, վերջում էլ «Տիգրան ջանով» բաժանվեցին, ապա համոզված եմ, որ հոգու խորքում Սերժ Սարգսյանը Հ․ Աբրահամյանին չի սիրում, եւ երբ որ նշանակում է վարչապետ, դա պարտադրված քայլ էր»։
Ինչ վերաբերում է կադրերին, ապա այս դեպքում երկրորդական է, թե Հովիկ Աբրահամյանն իր հետ ում կտանի կառավարություն, առավել ուշագրավ է այն, որ Սերժ Սարգսյանն այլեւս խորհուրդ չի տալիս բյուջեին ձեռք տալ եւ կաշառք վերցնել․ «Այսինքն, դուրս է գալիս, որ մինչ այդ վերցնում էինք բյուջեից, հիմա արդեն չվերցնեք, Հովի՛կ ջան։ Ինչքան վերցրել՝ վերցրել ենք, կաշառք էլ ինչքան կերել՝ կերել ենք, էլ չենք ուտում։ Ծիծաղելի է, զավեշտական է նախագահի շուրթերից նման նախադասություն լսելը»։
Արամ Հարությունյան. «Սերժ Սարգսյանին պետք է թույլ վարչապետ, ինչպես Տիգրան Սարգսյանն էր»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ԳԱԼԱ–ի հետ զրույցում անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում՝ համոզմունք է հայտնել, որ դրանով Սերժ Սարգսյանը մի նպատակ էր հետապնդում՝ ոչ իշխանական դաշտում պառակտում մտցնել, որպեսզի, ի վերջո, իր հրաժարականին չհասնի։ Սակայն դա, ըստ Արամ Հարությունյանի, չստացվեց․ «Իր կարծիքով ուժեղ քայլ էր անում, ինքը սկզբնական շրջանում շրջանառության մեջ դրեց Հովիկ Աբրահամյանի անունը՝ մտածելով, որ, ասենք, ԲՀԿ-ին կպարտադրի զիջումների գնալ, իհարկե դա, ըստ էության, չհաջողվեց. պատահական չէր, որ ուշացավ նշանակումը։
Դա արդեն Սերժ Սարգսյանի դեմքի արտահայտությունից երեւում էր, որ եթե Տիգրան Սարգսյանի հրաժարականի օրն իր տրամադրությունն այդքան վատ չէր, ապա Հովիկ Աբրահամյանի նշանակման օրն իր տրամադրությունը բավական վատ էր։
Բաղրամյան 26-ից փորձում էին հակասություն ստեղծել՝ հարվածելով Հովիկ Աբրահամյանին՝ հակասություն ստեղծել ՀԱԿ-ի եւ Հովիկ Աբրահամյանի միջեւ, փորձել են հակասությունը տեղափոխել ՀԱԿ-ԲՀԿ տիրույթ, ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին, նաեւ նորընտիր վարչապետին, կոպիտ ասած, այդ կուտը չուտել, որովհետեւ բնական է, որ դա է արվելու, որովհետեւ Սերժ Սարգսյանին պետք է թույլ վարչապետ, ինչպես Տիգրան Սարգսյանն էր, ասենք, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանին նշանակելով, իր պաշտպանության տակ առավ Տիգրան Սարգսյանին։
Սրանով հանդերձ՝ Հովիկ Աբրահամյանն իր ուսերին վերցրեց նաեւ այն ամբողջ բեռը կամ վատ ժառանգությունը, որ թողել է նախկին վարչապետը, ով թալանել է բյուջեն: Հիմա այդ մարդուն ոչ միայն չեն դատում, այլեւ ուղարկում են դիվանագիտական աշխատանքի, իսկ Հովիկ Աբրահամյանը դեռ չի գիտակցում իր պարտքի չափը»,- համոզված է Արամ Հարությունյանը․ «Եթե Հովիկ Աբրահամյանը հիմա տաք է, դուրս է գալիս՝ ինքը համաձայնվում է, իսկ դա ամենակարճ ճանապարհն է Տիգրան Սարգսյանի կարգավիճակում հայտնվելու, ընդ որում՝ ավելի վատ տարբերակով, եթե Սերժ Սարգսյանը Տ․ Սարգսյանին հաստատ սիրում էր, իր սիրելին էր, վերջում էլ «Տիգրան ջանով» բաժանվեցին, ապա համոզված եմ, որ հոգու խորքում Սերժ Սարգսյանը Հ․ Աբրահամյանին չի սիրում, եւ երբ որ նշանակում է վարչապետ, դա պարտադրված քայլ էր»։
Ինչ վերաբերում է կադրերին, ապա այս դեպքում երկրորդական է, թե Հովիկ Աբրահամյանն իր հետ ում կտանի կառավարություն, առավել ուշագրավ է այն, որ Սերժ Սարգսյանն այլեւս խորհուրդ չի տալիս բյուջեին ձեռք տալ եւ կաշառք վերցնել․ «Այսինքն, դուրս է գալիս, որ մինչ այդ վերցնում էինք բյուջեից, հիմա արդեն չվերցնեք, Հովի՛կ ջան։ Ինչքան վերցրել՝ վերցրել ենք, կաշառք էլ ինչքան կերել՝ կերել ենք, էլ չենք ուտում։ Ծիծաղելի է, զավեշտական է նախագահի շուրթերից նման նախադասություն լսելը»։
Մանրամասները՝ galatv.am–ում։՝