Լրահոս

16.04.2014 11:22


Կրամատորսկ ռազմական տեխնիկա է մուտք գործել

Կրամատորսկ ռազմական տեխնիկա է մուտք գործել

Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաք ռազմական տեխնիկայի շարասյուն է մտել։ Այս մասին «Twitter»-ի միկրոբլոգում գրել է ռուսաստանցի լրագրող Ալյա Ազարը։

«Տեղացիները արգելափակում են ռազմական տեխնիկան Կրամատորսկում»,–գրել է նա։ Լրագրողի խոսքերով՝ Կրամատորսկում վեց զրահամեքենա կանգնած է Օստրովսկու փողոցում։

«Մարդիկ հանգիստ շփվում են զինվորականների հետ Կրամատորսկում, փակել են նրանց տեղաշարժը։ Դա Դնեպրոպետրովսկի դեսանտն է»,–հավելել է նա։ Ավելի վաղ փոխանցվում էր, որ տեղական աշխարհազորայիններն անիվներ են այրում Կրամատորսկի մուտքի մոտ և շարժվում քաղաքի խորքը։ Նրանց խոսքերով՝ նրանք մտավախություն ունեն, որ առավոտյան քաղաքը շրջափակած զրահամեքենաները, ինչպես նաև հատուկջոկատայինները՝ տեղակայված օդանավակայանում, կսկսեն գրոհել։ Երեկ երեկոյան Կրամատորսկում ուկրաինական զինվորականները գրոհով վերցրել են օդանավակայանը՝ գրավված տեղացի աշխարհազորայինների կողմից։ Ինքնապաշտպանության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ գրոհի ժամանակ չորս ակտիվիստ է մահացել, ևս երկուսը հրազենային հարված է ստացել։ Օդանավակայանի համար մարտից հետո դաշնայնացման կողմնակիցներն արգելափակել են ելքն օդակայանից։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը