Աշխարհ

16.04.2014 10:40


Մերձդնեստրը կդիմի Վլադիմիր Պուտինին ճանաչման հարցով

Մերձդնեստրը կդիմի Վլադիմիր Պուտինին ճանաչման հարցով

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները մտադիր են ուղերձ հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել նրա անկախությունը։ Համապատասխան ուղերձը Մերձդնեստրի Գերագույն խորհուրդը մտադրված է ընդունել վաղը։ Բացի Պուտինից՝ նրանք մտադրված են այն ուղղել նաև Պետդումային և Դաշնային խորհրդին։ Նախագծում Մերձդնեստրի պատգամավորները հիմնվում են ՄԱԿ-ի կանոնագրքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և 2006-ին անցկացված հանրաքվեի վրա: Այն ժամանակ Մերձդնեստրի բնակչության 97%-ն արտահայտվել էր անկախանալու և հետագայում Ռուսաստանին միանալու օգտին:

Այս տարվա մարտի կեսերին էլ տեղական ԶԼՄ–ն հայտնել էր, որ Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուրլան Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին է դիմել Ռուսաստանի կազմ Մերձդնեստրի մուտքի խնդրանքով: Դա տեղի էր ունեցել Ղրիմում ծավալվող իրադարձությունների համապատկերին: Հետագայում, սակայն, պարզվեց, որ Բուրլայի դիմումը ոչ պաշտոնական բնույթ է կրել, և բարձրաձայնվել է առանց վերջինի իմացության։

Տեղեկացնում է kommersant.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը