Ադրբեջանցին, սպիտակ դրոշը ձեռքին, Հայաստան փախչելու փորձ է կատարել
Ադրբեջանցի ՆազիմՄամեդովը փորձ է կատարել հատել հայ–ադրբեջանական սահմանը։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանցի սահմանապահները Մամեդովին ձերբակալել են ապրիլի 12-ին՝ սպիտակ դրոշը ձեռքին Հայաստան փախչելու փորձ կատարելիս։
Մեկնաբանելով կատարվածը՝ իրավապաշտպան Հաքիմելդոսթու Մեհթիևն ասել է, որ Մամեդովին նման քայլի դրդել է Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտի դեմ նրա բողոքը մերժելը։ Նա պատմել է, որ մոտ մեկ տարի այդ սերժանտը սպառնացել է Նազիմի կնոջն ու գումար հափշտակել։ Այնուհետև շանտաժի միջոցով դրդել է կապ հաստատել իր հետ։ Մի օր էլ նրանց հանդիպումը տեսել է Նազիմի որդին, և ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո դիմել են ոստիկանություն։
Տեղի ունեցածը դարձել է ողջ գյուղի խոսակցության առարկան, ինչի հետևանքով ստիպված են եղել ինչպես Նազիմը, այնպես էլ նրա որդին և դուստրը ամուսնալուծվել։
Ադրբեջանցին, սպիտակ դրոշը ձեռքին, Հայաստան փախչելու փորձ է կատարել
Ադրբեջանցի Նազիմ Մամեդովը փորձ է կատարել հատել հայ–ադրբեջանական սահմանը։ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ադրբեջանցի սահմանապահները Մամեդովին ձերբակալել են ապրիլի 12-ին՝ սպիտակ դրոշը ձեռքին Հայաստան փախչելու փորձ կատարելիս։

7or.am